Ելենա.
Բարև ձեզ։ Ես ուսուցիչ եմ և ժամաքանակով եմ վարձատրվում, դրույքաչափ չունեմ: Առաջին կիսամյակում ստացել եմ 16 000, իսկ երկրորդում՝ 33 000 դրամ։ Կարո՞ղ եք ասել՝ ինչպե՞ս հաշվեմ իմ դեկրետի գումարը, և եթե այն քիչ լինի 156 000-ից, կարո՞ղ եմ օգտվել այդ գումարից։ Նախապես շնորհակալություն:
Եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված՝ վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից, ապա մայրության նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից:
7. Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով: Սույն մասի իմաստով եկամուտ են համարվում սույն օրենքով սահմանված նպաստը, ինչպես նաև եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները:
Ձեր գրածից պարզ չի առանց պահումների գումարի մասին է, թե պահումներից հետո:
Կապ չունի դրույքաչափով չլինելը, հաշվարկի մեխանիզմը նույնն է:
Եթե նվազագույն աշխատավարձի հիսուն %-ից պակաս է միջինը՝ կստանաք Ձեր նշած գումարը՝ 156 000 դրամ:
Բարև Ձեզ, Ելենա: Ձեր մայրության նպաստը հաշվարկվելու է նվազագույն գումարով: Որպես միջին ամսական աշխատավարձ հիմք է ընդունվելու 43 590 դրամը: 43590/30,4*140=200743, հարկվելու է 22 % եկամտային հարկով, և վճարման ենթակա գումարը կազմելու է 156 580 դրամ: