Մայրության նպաստի հաշվարկի հերթական քայլերը

Տիգրան.

Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող ԱՁ-ն աշխատողին պետք վճարի հղիության նպաստ: Կարո՞ղ եք նշել քայլերի հերթականությունը, թե ի՞նչ պետք է անել, անաշխատունակության թերթիկից սկսած:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

1. Հաշվել միջինը, որի համար հաշվի եք առնում, որ Սույն հոդվածի 7-րդ, 8-րդ, 10-րդ մասերով սահմանված կարգով միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս վարձու աշխատողի` միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված լինելու ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար որպես տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտ ընդունվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը: 2. 12 ամիսների եկամուտների հիման վրա հաշվում միջինը, հետո արդեն ստացված միջինը բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի) և բազմապատկվում հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրրի թվով: 3. Դրանից պահում եք եկամտային հարկը: 4. Կատարում վճարումը և եկամտայինի հաշվարկով ներկայացումը:

Ալլա

Մայրության նպաստը հաշվարկելու, նշանակելու և վճարելու համար նպաստը հաշվարկող և նշանակող գործատուին է ներկայացնում բժշկական հաստատության տված անաշխատունակության թերթիկը։ Հաշվում եք միջին աշխատավարձը համաձայն այս կետի։
Միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս վարձու աշխատողի` միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված լինելու ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար որպես տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտ ընդունվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը:

Մարիաննա

Բարև Ձեզ։ Մայրության նպաստը հաշվարկվում է անաշխատունակության թերթիկում նշված հղիության և ծննդաբերության արձակուրդը սկսվելու ամսվան նախորդող 12 ամիսների եկամուտը 12-ի բաժանելու միջոցով՝ միջին ամսական աշխատավարձը ստանալու համար։ Տվյալ դեպքում առաջնորդվեք վերոնշյալ հոդվածով։ Ստանալով միջինը՝ բաժանեք այն 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի) և բազմապատկեք 140-ով (155 կամ 180): Մայրության նպաստից պահվում է միայն եկամտային հարկ՝ Ձեր դեպքում 5 000 դրամ։ Վճարեք նպաստը և արտացոլեք վճարման ամսվա եկամտային հարկի հաշվարկում։ Եթե այդ ամսվա եկամտային հարկը բավականացնի, ապա նպաստի փոխհատուցումը կլինի եկամտային հարկի հաշվին, հակառակ դեպքում պետությունից պետք է պահանջեք չբավականացված մասի փոխհատուցումը՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը։

Անահիտ

Գումարը չբավականացնելու դեպքում անհրաժեշտ փաստաթղթերը.
Հարկային տեսչություն եք ներկայացնում 1.դիմում ՀՀ ՊԵԿ տարածքային բաժնի պետի անունով, 2.տեղեկանք (վերջինս 2 օրինակ՝ նշված ձևերը փնտրեք կայքում), 3.անաշխատունակության օրիգինալ թերթիկը լրացված:
Հարկայինի հաստատումից հետո սոց. ծառայություն եք ներկայացնում 1.դիմում (դիմումի ձևը նույնպես կա մշակված)՝ ծառայության պետի անունով. 2.թերթիկի պատճենի հետ միասին: