Մայրության նպաստի հաշվարկ

Գայանե.

Բարև ձեզ: Խնդրում եմ շտապ պատասխանել հետևյալ հարցին:
Ինչքա՞ն կկազմի իմ մայրության նպաստը, եթե ես արդեն երկու տարի աշխատում եմ նույն հիմնարկում, վերջին 12 ամիսների ամսական աշխատավարձս կազմում է 70 000 դրամ: Գնալու եմ դեկրետ օգոստոսի մեկից, և հաշվարկվելու է 180 օր (երկվորյակ եմ ունենալու): Աշխատում եմ 5-օրյա գրաֆիկով: Եվ մի հարց էլ` հաշվարկելուց հաշվի է առնվում 70 000 դրա՞մը, որով ես գրանցված եմ տվյալ հիմնարկում, թե՞ սոց. վճարը հանած` 52 920 դրամը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Թեհմինե

Ձեր ամսական դրույքը եղել է 70000, և դուք ստացել եք 70000-70000*24,4/100/եկամտային հարկ/=52920 դրամ:
12*70000=840000
1 ամսվա միջինը՝ 840000/12=70000
միջին օրական՝ 70,000/30.4=2303
ընդամենը՝ 180*2303=414.540
կպահվի եկամտային հարկ՝ 29280+(414540-120000)*26/100=105860
մաքուր նպաստը կկազմի՝ 414540-105860=308680