Մայրության նպաստը վճարվում է պետությա՞ն, թե՞ գործատուի կողմից

Սաթենիկ.

Բարև ձեզ: Ուզում էի իմանալ դեկրետի հասանելիք գումարը մեզ պետությու՞նն է տրամադրելու, թե՞ գործատուն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարինե

Գործատուն հաշվարկում, վճարում է ու պետությունից հետ ստանում, ավելի ճիշտ՝ նվազեցնում այդ ամսվա եկամտային հարկից։

Ամիկում

Մայրության նպաստը վճարվում է պետության միջոցներից գործատուի կողմից:

karine

Սաթենիկ, մանրամասնեք՝ ի՞նչ կազմակերպությունում եք աշխատում, Ա/Ձ՞ եք, ինքնազբաղ աշխատո՞ղ եք, թե՞ վարձու։

Tigran

Վարձու աշխատողին վճարում է գործատուն, դրանից հետո արդեն գործատուի ու պետական կառույցների դաշտն է: Հաշվի առեք, որ այն հարկվում է եկամտային հարկով:

Աննա

Հաշվարկում և վճարում է գործատուն, տվյալ ամսվա եկամտային հարկի հաշվետվության մեջ ներառում տվյալ հաշվարկը, և գործատուից հարկից պակասեցվում է:

Anushik

Մայրության նպաստը հաշվարկում և վճարում է գործատուն, այնուհետև գործատուի կողմից ներկայացրած տեղեկանքի հիման վրա պետությունը փոխհատուցում է գործատուին: