Մայրության արձակուրդ հեռահար աշխատանքի դեպքում

Նարինե․

Բարև Ձեզ։ Եթե աշխատում եմ ՀՀ-ում հեռահար, գտնվում եմ Հայաստանից դուրս, մայրության արձակուրդից կարո՞ղ եմ օգտվել։ Անաշխատունակության թերթիկը ներկայացնելու եմ, քանի որ հաշվառված եմ բուժ․ հիմնարկում կանանց կոնսուլտացիայում: Ի՞նչ խնդիր կարող է առաջանալ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

մայրության արձակուրդից կարող եք օգտվել, եթե գրանցված աշխատող եք, Անաշխատունակության թերթիկը պետք է անձամբ ստանաք ու տաք հաշվապահին,

Nerses

Եթե գրանցված աշխատող եք կարող եք ստանալ մայրության նպաստը։

Մարիաննա

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի հոդված 23.1. Մայրության նպաստի իրավունքը
1. Մայրության նպաստի իրավունք ունեն՝
1) գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձինք, բացառությամբ սույն մասի 3-րդ կետով սահմանված վարձու աշխատողի (այսուհետ՝ վարձու աշխատողներ).
2) անհատ ձեռնարկատերերը և նոտարները (այսուհետ՝ ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձինք).
3) Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառված՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ վարձու աշխատող կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ չհանդիսացող անձը (այսուհետ՝ չաշխատող անձ): Սույն օրենքի 23.1-ին և 23.2-րդ հոդվածների իմաստով՝ չաշխատող անձ է համարվում նաև, բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը, քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց գործատուից եկամուտ ստացող անձը, ինչպես նաև «Կամավոր աշխատանքի մասին» օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանք կատարող կամավորը: