Մալայզիայում սպառողների համար այսօր հարկային արձակուրդի մեկնարկման օրն է

Այսօր` 2018թ. հունիսի 1-ին, Մալայզիայում մեկնարկում է հարկային արձակուրդ մինչև 2018թ. սեպտեմբերի 1-ը: Ապրանքների և Ծառայությունների հարկի (ԱԾՀ) դրույքաչափը հունիսի 1-ից 6 տոկոսից կնվազի 0 տոկոս, իսկ նոր` Վաճառքների և Ծառայությունների հարկը (ՎԾՀ), ուժի մեջ է մտնելու սեպտեմբերի 1-ից: Նոր հարկի դրույքաչափ դեռ չի սահմանվել:

Հարկային արձակուրդն առաջին ազդեցությունը ունեցել է ավտոմեքենաների առևտրի ոլորտում: Ավտոսրահները դեռ մինչև հունիսի 1-ը առաջարկել են մեքենաների ձեռքբերման ավելի շահավետ պայմաններ` կապված ԱԾՀ զրոյական դրույքաչափի հետ:

Մալայզիայում սպառողներին խորհուրդ է տրվում ուշադիր լինել ՀԴՄ կտրոններին, ստուգել` արդյո՞ք հարկ չի հաշվարկվել ձեռքբերումների նկատմամբ: Սկզբնական շրջանում դեռ թույլատրվում է, որ գնապիտակների վրա նշված լինեն հին գները, սակայն ՀԴՄ կտրոններում պետք է նշվի զեղչված գինը` առանց հարկ:

Բացի պետական մարմիններից, որոնք հսկելու են այս գործընթացները, նաև սպառողներին են հորդորում հաղորդել այն անպարտաճանաչ վաճառողների մասին, ովքեր խախտումներ կանեն:

 

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արմինե

Սենց մի բան էլ Հայաստանում պետք է անեն 🙂