Ճշգրտված հաշվետվություն

Սուսաննա.

Բարև Ձեզ։ Եթե էլեկտրոնային հաշվետվությունների համակարգում օգոստոս ամսվա հաշվետվությունը ուղարկել եմ ու ուզում եմ նորից ուղարկեմ ճշգրտված ձևով, ի՞նչ որ տուգանք կգա, թե՞ ոչ։ Կանխավ շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ռուզանննա

Ճշտված հաշվետվություն ուղարկելու համար տուգանք սահմանված չէ, հանգիստ կարող եք ուղարկել:

Քրիստինե

Ճշգրտելու համար տուգանք չի լինի, եթե հարկ ավելանա տված հաշվետվության ժամանակից սկսած տույժ կհաշվարկվի 0,04% և եթե 200000-ը հարկը անցնի` կարող է միանգամից վարչական տուգանքի ծանուցում գա։

Ալլա

ՀՕ Հոդված 54.Հարկային հաշվարկի ճշտումը  
1. Հարկ վճարողի (Օրենսգրքով սահմանված դեպքերում՝ հարկային գործակալի, հավատարմագրային կառավարչի, համատեղ գործունեության հաշվետու մասնակցի, կոմիսիոների, գործարքի իրականացման ժամանակ իր անունից հանդես եկող գործակալի, անչափահաս ֆիզիկական անձանց դեպքում՝ նաև ծնողի կամ խնամակալի) կողմից հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկում սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում դրանց ճշտման արդյունքներով, սույն հոդվածով սահմանված կարգով, կարող են ներկայացվել ճշտված հարկային հաշվարկներ:
2. Օրենսգրքի կիրառության իմաստով՝ հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո ներկայացված մեկից ավելի հարկային հաշվարկներից առաջինը համարվում է հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված հարկային հաշվարկ, իսկ մյուսները` ճշտված հարկային հաշվարկ: Արտահանման կամ ներմուծման տվյալ գործառնության մասով ներկայացված մեկից ավելի ներմուծման հարկային հայտարարագրերից կամ արտահանման հարկային հայտարարագրերից առաջինը համարվում է տվյալ գործառնության համար ներկայացված հայտարարագիր, իսկ մյուսները՝ ճշտված հայտարարագիր:
3. Կազմակերպության լուծարման (կազմակերպության առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների համար՝ պետական հաշվառումից հանման) կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից հանման կամ նոտարի պաշտոնից ազատման դեպքերում՝
1) մինչև հաշվետու ժամանակաշրջանները ավարտվելը հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկները համարվում են հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հարկային հաշվարկներ, եթե դրանց ներկայացումից հետո՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանները ավարտվելը, կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը կամ նոտարը որևէ գործարք կամ գործառնություն չի իրականացնում.
2) սույն մասի 1-ին կետով սահմանված հարկային հաշվարկների ներկայացումից հետո՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանների ավարտը, կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կողմից որևէ գործարք կամ գործառնություն իրականացնելու դեպքում հաշվետու ժամանակաշրջանների ավարտից հետո այդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված նոր հարկային հաշվարկները համարվում են ճշտված հարկային հաշվարկներ:
4. Եթե ճշտված հարկային հաշվարկի ներկայացման արդյունքում առաջանում է հարկային պարտավորություն կամ ավելանում է նախկինում առաջացած հարկային պարտավորությունը, ապա հարկ վճարողն ազատվում է հարկի գումարը պակաս ցույց տալու համար Օրենսգրքով սահմանված տուգանքի կիրառումից:
5. Օրենսգրքի 53-րդ հոդվածի 10-11-րդ մասերով սահմանված՝ հարկային հաշվարկներ ներկայացնելու սահմանափակումները տարածվում են նաև ճշտված հարկային հաշվարկներ ներկայացնելու դեպքերի վրա, ինչպես նաև Օրենսգրքի 44-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի վրա:

Մարիաննա

Ոչ մի տուգանք չի գա, օրենքը թույլ է տալիս սխալի ինքնուրույն հայտնաբերման դեպքում ճշգրտել հաշվետվությունը։

Tigran

Հանգիստ ճշտվածը ուղարկեք, տուգանք չի հասնում: