Anna.
Բարև ձեզ: 3-րդ եռամսյակի ԱԱՀ հաշվարկ եմ ներկայացրել հոկտեմբերի 19-ին 300.000 դրամ, իսկ հունվարի 15-ին 3-րդ եռամսյակի ճշգրտված հաշվարկ եմ ներկայացրել 500.000 դրամ: Ցանկանում եմ իմանալ` իմ տուգանքը հաշվելու են հունվարի 15-ի՞ց:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Anna.
Բարև ձեզ: 3-րդ եռամսյակի ԱԱՀ հաշվարկ եմ ներկայացրել հոկտեմբերի 19-ին 300.000 դրամ, իսկ հունվարի 15-ին 3-րդ եռամսյակի ճշգրտված հաշվարկ եմ ներկայացրել 500.000 դրամ: Ցանկանում եմ իմանալ` իմ տուգանքը հաշվելու են հունվարի 15-ի՞ց:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Հոկտեմբերի 20-ից Դուք ունեք 200 000 դրամ ԱԱՀ պարտավորություն, որը չեք մարել: Հոկտեմբերի 20-ից այդ գումարի վրա կհաշվարկվի 0.15 տոկոս տույժ:
Այո, ես ունեմ պարտավորություն, բայց ես ներկայացրել եմ ճշգրտված հաշվարկ, որի ժամանակ և գրանցեցի այդ պարտքի մեծությունը 200.000 դրամ, ինչի իմ պարտավորությունը պետք է լինի հոկտեմբերի 20-ից, այլ ոչ թե հունվարի 15-ից (այսինքն ներկայացման օրվանից), չէ՞ որ ես տվել եմ ճշգրտում, և միայն այն ժամանակ պարզ եղավ իմ պարտքի գումարը:
Համաձայն եմ, բայց այդ ժամանակա պատկերացրեք հետևյալը` ես գումար չունեմ և չեմ ցանկանում 200 000 դրամ ավել վճարել: Ներկայացնում եմ ԱԱՀ հաշվարկ 300 000 դրամի չափով: Հետո երբ որ գումար եմ ունենում, ճշգրտում եմ հաշվարկս, իսկ տոկոսները հաշվարկվում են այն ժամանակվանից, երբ որ ներկայացրել եմ ճշգրտված հաշվարկ: Կլինի՞ այդպես:
Այո կլինի, հակարակ դեպքում ես չեմ տեսնում ճշգրտում տալու իմաստը: Ես ցանկանում եմ իմանալ` օրենքով տուգանքը հաշվարկում են հոկտեմբերի 20-ից, թե հունվարի 15-ից, եթե իհարկե նման իրավիճակում հայտնվել եք, կարող եք պատասխանել:
Համաձայն ԱԱՀ-ի մասին օրենքի և Հարկերի մասին օրենքի Հարկայինի համակարգիչը տուգանքը հաշվելու է հոկտեմբերի 20-ից:
Բարև Ձեզ: Նախ ասեմ, որ չմոռանաք փոխանցել այդ ճշտգրտված ԱԱՀ գումարը: Կարող եք ներառել նաև հոկտեմբերի 20-ից սկսած տուգանքի չափը, իսկ վճարելուց հետո կճշտեք բանավոր ձևով հարկայինից ձեր հարկերի մնացորդները, ու ամեն ինչ պարզ կլինի: