Ի՞նչ ամսաթիվ պետք է նշել ճշգրտող հաշիվ դուրս գրելու դեպքում

Գևորգ Հակոբյան․

Խնդրում ենք ձեզ պարզաբանել․ ճշգրտվող հաշիվների դուրս գրման դեպքում արտադրանքների, ապրանքների առաքման հաշիվ վավերագրի «Առաքման ամսաթիվ» տողում ո՞ր ամսաթիվն է նշվում՝ ճշգրտվո՞ղ հաշիվ վավերագրի դուրս գրման ամսաթիվը, թե՞ տվյալ հաշիվ վավերագրի դուրս գրման ամսաթիվը:

Օրինակ՝ եթե հաշիվ վավերագիրը դուրս է գրվել 04.11.2019թ., իսկ ճշգրտվող հաշիվը դուրս է գրվում 20.05.2020թ., ապա «Առաքման ամսաթիվ» տողում նշվում է 04.11.2019թ., թե՞ 20.05.2020թ․։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Knarik Hokhanyan

Առաքման ամսաթիվ տողում գրում եք, թե երբ է առաքվել կամ առաքվում, հիմնականում տվյալ օրվա ամսաթիվը: Ձեր օրինակում հասկացա, որ ապրանքը հետ է եկել մայիսի 20-ին, գրում եք մայիսի 20 օրը:

Արթուր

Հարգելի Գևորգ, ճշգրտող հաշիվ դուրս է գրվում մի շարք դեպքերում՝ համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 42-րդ հոդվածի, որի օրինակ կարող է լինել ապրանքի մի մասի վերադարձը։ Ճշգրտող հաշիվը դուրս է գրվում վերադարձվող ապրանքի քանակին և գնին համապատասխան։ Քանի որ տեղափոխվող ցանկացած ապրանք պետք է ունենա ուղեկցող փաստաթուղթ՝ ճշգրտող հաշիվը դուրս է գրվում ճշգրտող գործարքի ամսաթվով։ Ձեր օրինակում դա 20․05․2020թ․-ն է։

Ալլա

Գործարքը հարկային հաշվում նշված պայմաններով չկատարվելու, հարկային հաշվում նշված պայմանները օրենքով սահմանված դեպքերում և կարգով փոփոխվելու դեպքերում հարկային հաշիվ դուրս գրող անձը դուրս է գրում ճշգրտող հարկային հաշիվ:

Գործարքը համարվում է հարկային հաշվում նշված պայմաններով չկատարված կամ հարկային հաշվում նշված պայմանները համարվում են փոփոխված՝

1) եթե գնորդը (ծառայություն ստացողը) հրաժարվել է ընդունել առաքված ապրանքները կամ մատուցված ծառայությունների արդյունքները (կամ դրանց մի մասը), կամ մատակարարը (ծառայություն մատուցողը) հրաժարվել է հանձնել առաքված ապրանքները կամ մատուցված ծառայությունների արդյունքները (կամ դրանց մի մասը).

2) եթե գործարքի առարկան պիտանիության (պահպանման) ժամկետ ունեցող ապրանք է և համաձայն գործարքի կողմերի միջև կնքված գրավոր պայմանագրի՝ գնորդի կողմից այդ ապրանքները չիրացնելու հետևանքով դրանք վերադարձվում են մատակարարին.

3) գործարքի պայմանները օրենքով սահմանված դեպքերում և կարգով փոփոխվելու դեպքերում, երբ պայմանների փոփոխման արդյունքում մատակարարված ապրանքների քանակը կամ մատուցված ծառայությունների ծավալները նվազում են:

Այս դեպքերում հարկային հաշիվ դուրս գրող անձը դուրս է գրում ճշգրտող հարկային հաշիվ: Ճշգրտող հարկային հաշվում նշվում են այն դուրս գրողին և ստացողին վերաբերող պարտադիր լրացման ենթակա տվյալները, ինչպես նաև այն հարկային հաշվի սերիան, համարը և դուրսգրման ամսաթիվը, որը ճշգրտվում է: Դուրս գրվող ճշգրտող հարկային հաշվում արտացոլվում են հետ վերադարձվող ապրանքների կամ մատուցված ծառայության չընդունված մասի անվանացանկն ու քանակը և (կամ) ծառայության տեսակն ու ծավալը, ինչպես նաև այդ ցուցանիշների նկատմամբ նախկինում դուրս գրված հարկային հաշվում նշված տվյալները (միավորի գինը, արժեքը, ԱԱՀ գումարը, ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների դեպքում՝ ակցիզային հարկի գումարը) և հարկային հաշվում պարտադիր լրացման ենթակա այլ տվյալները: Մատակարարի կողմից ճշգրտող հարկային հաշիվը դուրս է գրվում ապրանքների վերադարձման կամ մատուցված ծառայությունների արդյունքների չընդունման (չհանձնման) օրը:

Anushik

Ճշգրտող հաշիվ դուրս գրելու դեպքում ամսաթվի գրելու հետ կապված կարող եք ուսումնասիրել ՊԵԿ-ի կողմից հրապարակած իրազեկման թերթիկը: