Վարդան.
Բարև Ձեզ։
ԱՁ-ն ցանկանում է հանձնել ապրանքներ խանութին, որ վաճառի։ Վաճառվելու դեպքում գումարը կտա, չվաճառվելու դեպքում հետ կվերադարձնի ապրանքները։
Հարց 1. Հարկային հաշվապահության տեսանկյունից ճիշտ կլինի՞ e-invoicing-ով հաշիվ դուրս գրել այդ խանութին հանձնված ԲՈԼՈՐ ապրանքների մասով: Հաշիվ դուրս գրելու արդյունքում ԱԱՀ պետք է վճարի ԱՁ-ն, քանի որ ԱԱՀ-ով է հարկվում։
Հարց 2. Իսկ, երբ ապրանքների վերադարձ լինի՝ ինչպե՞ս պետք է վարվել: Նախորդ դուրս գրված հաշիվը ճշգրտե՞լ, թե՞ կա հետվերադարձի ինչ-որ մեխանիզմ:
Շնորհակալություն։
+
Կա վերադարձի մեխանիզմ: Եթե վերադարձվում է վաճառված ապրանքների մի մասը, ապա կատարվում է վերադարձված ապրանքներին համարժեք գումարի վերադարձ, հարկ վճարողը սահմանված կարգով դուրս է գրում ճշգրտող հաշվարկային փաստաթուղթ:
Ճշգրտված գործարքի մասով նախկինում դուրս գրված հաշվարկային փաստաթուղթը շարունակում է համարվել վավեր փաստաթուղթ, սակայն ճշգրտված գործարքի մասով ապրանք մատակարարողը դուրս է գրում համապատասխան ճշգրտող հաշվարկային փաստաթուղթ:
Գործարքի ճշգրտման դեպքում գործարքի կողմեր համարվող հարկ վճարողները պարտավոր են գործարքի ճշգրտման արդյունքները՝
1) ԱԱՀ-ի և ակցիզային հարկի մասով արտացոլել համապատասխան ճշգրտող հաշվարկային փաստաթղթի դուրս գրման օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար Օրենսգրքի 52-րդ և 53-րդ հոդվածներով սահմանված կարգով իրենց կողմից կազմվող և հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում, եթե գործարքի ճշգրտման արդյունքում նվազում են գործարքից առաջացած հարկային պարտավորության և հաշվանցման (պակասեցման) ենթակա հարկի գումարները.
2) ԱԱՀ-ի և ակցիզային հարկի մասով արտացոլել հիմնական գործարքի կատարման օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար Օրենսգրքի 52-րդ և 53-րդ հոդվածներով սահմանված կարգով իրենց կողմից կազմվող և հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում, եթե գործարքի ճշգրտման արդյունքում ավելանում են գործարքից առաջացած հարկային պարտավորության և հաշվանցման (պակասեցման) ենթակա հարկի գումարները:
1. Այո, անպայման պետք է դուրս գրել հաշիվ ապրանքագիր բոլոր ապրանքների մասով:
2․ Ապրանքների վերադարձի ժամանակ երկրորդ կողմն է Ձեզ հ/ա դուրս գրելու վերադարձվող ապրանքների մասով, կամ Դուք անվավեր եք ճանաչելու Ձեր դուրս գրած հաշիվը։
Շնորհակալություն
1. Այո, բոլոր ապրանքների համար հաշիվ դուրս գրելը ճիշտ է:
2. Իսկ վերադարձի դեպքում դուրս կգրեք ճշգրտող հաշիվ ու համպատասխան ճշգրտումներ կանեք ԱԱՀ միասնական հաշվարկում:
1. Այո, ապրանքների վաճառքի դեպքում ԱԱՀ վճարողները պետք է դուրս գրեն հարկային հաշիվ:
2. Գործարքը ճշգրտման դեպքերը սահմանված են ՀՕ-ի 42-րդ հոդվածի 1-ին մասով: