Ճի՞շտ է որպես ԱՁ գրանցվել, թե՞ կազմակերպություն հիմնադրել

Կարինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք` ճիշտ որոշում կայացնեմ: Ես պետք է ուրիշի հանձնարարությամբ տարբեր աշխատանքներ կատարեմ (կոմունալների վճարում, տարածքի մաքրման համար աշխատողների տրամադրում և այլ բազմաբնույթ աշխատանքներ): Ճիշտ է՝ ԱՁ գրանցվե՞մ, թե՞ ՍՊԸ: Պարզապես տվյալ կազմակերպությունը, որը ինձ հանձնարարություններ է տալու, ուզում է անպայման գրանցված կազմակերպության հետ աշխատել: Կանխավ շնորհակալություն: Խնդրում եմ, եթե հնարավոր է, շուտ արձագանքել հարցիս:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Սամվել

Ես խորհուրդ կտամ գրանցվել որպես ԱՁ: Հարցերի դեպքում գրեք իմ էլ. հասցեին՝ samvel.sargsyan.2014 շնիկ gmail.com

Լիլիթ

ՍՊԸ-ն պատասխանատու է իր կանոնադրական կապիտալի չափով և ՍՊԸ-ի գույքով, իսկ ԱՁ-ն՝ իրեն պատկանող գույքով:

Լևոն

Խորհուրդ կտամ որպես ՍՊԸ, քանի որ ընկերությունը, ի տարբերություն անհատ ձեռներեցի, պատասխանատվություն է կրում ՍՊԸ-ում ներդրած գույքի մասով, այլ ոչ թե սեփականությամբ պատկանող ցանկացած գույքով: