Դիանա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք՝ Ձև 163 – ի փոխարեն ո՞ր ձևն ենք ներկայացնելու ՊԵԿ: Շնորհակալություն։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Դիանա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք՝ Ձև 163 – ի փոխարեն ո՞ր ձևն ենք ներկայացնելու ՊԵԿ: Շնորհակալություն։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Բարև Ձեզ, ասում են դա դեռ մշակման փուլում է։
դիմեք ՊԵԿ, հարցը դեռ բաց է ,այո ձևի պասիվացումը սխալ էր,
Եթե սա https://src.am/am/getNews/216 ուժի մեջ է, ապա բնակվարձի տարեկան հաշվարկի անհրաժեշտություն վարձատուների մեծամասնության համար կարիք չի լինի, միայն պիտի 10 տոկոս եկամտահարկ վճարել։
Գուցե սխա՞լ եմ հասկացել
պետք է հաշվառվել որպես հարկատու, և վճարել 10 տոկոս եկամտայինը ,և տարևեկան հայտարարագրով ներկայացնել եկամուտները
Շնորհակալություն։ Որպես հարկատու հաշվառվելն ու 10 տոկոս եկամտահարկը վճարելը հասկանալի է։ Իմ մոտ խնդիրը տարեկան հայտարարագիր ներկայացնելն է։ Եթե էջի նշվածը հիմա ուժի մեջ է, ապա 20 միլիոնից ցածր եկամտի դեպքում տարեկան հայտարարագրի անհրաժեշտություն չկա։ Այդպե՞ս է, սա է իմ հարցը։
Այստեղ էլ է նշված ։
ըստ օրենքի այսպես է, թե ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
2023 թվականի հաշվետու տարվա համար մինչև 2024 թվականի մայիսի 1-ը ներառյալ, եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրեր հարկային մարմին պետք է ներկայացնեն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության հետևյալ քաղաքացիները (բացառությամբ դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող անձանց)՝
Կոնկրետ օրինակ, եթե քաղաքացու տարեկան եկամուտը ասենք 3 մլն է, նա պիտի վճարի 10 տոկոս ու հայտարարություն չգրի։ Այդպե՞ս է։
ոչ, և պիտի վճարի 10 տոկոս եկամտայինը, և հայտարարություն ներկայացնի։
Հարգելի Տիգրան, ներեղություն եմ խնդրում հարցերիս քանակի գուցե չափն անցնելով, բայց ուզում եմ հասկանալ, թէ վերևում Ձեր գրածի որ կետին է վերաբերում օրինակ 3մլն եկամուտ ունեցողը։
Հ․Գ․ ՀՀ-ում չեմ բնակվում, դրա համար է այս հարթակում իմ կողմից հարցերի տարափը։
հասկացա,եթե էս 2 պայմաններին հիմա չեք առնչվում հայտարարագիր դեռ պետք չի տաք, քանի որ 163 ձևը պասիվ է, ուրեմն հայտարարագիր կտաք 2026-ին
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով իրական շահառու համարվող ՀՀ քաղաքացիները։
2023 թվականի ընթացքում 20 մլն դրամ և ավելի փոխառություն ստացած ՀՀ քաղաքացիները։
շնորհակալ եմ։
Ուզում էի “հանգաստանալ”, սա գտա։
Մնում է մինչև ամսվա վերջ գալ Երևան, գնալ հարկային, ստանալ ՀՎՀՀ-ով գաղտնաբառ կամ ստանալ էլեկտրոնային ստորագրություն ու տալ հայտարարություն։
Դեռևս նոր ձևը չկա, պետք է սպասենք
Ինչպես վճարել եկամտային հարկը՝ անշարժ գույքի վարձակալության վճարներից
https://www.src.am/am/getNews/398
Գրված է “․․․ եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիր) պետք է ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող հարկային տարվա մայիսի 1-ը ներառյալ։”
Իսկ ինչպես ներկայացնել, եթե 163 ձևը ակտիվ չի, գրված չի։
Որևէ նորություն կա՞ 163 ձևը փոխարինող հաշվետվությունից։
Եթե սա https://src.am/am/getNews/216 ուժի մեջ է, ապա բնակվարձի տարեկան հաշվարկի անհրաժեշտություն վարձատուների մեծամասնության համար կարիք չի լինի, միայն պիտի 10 տոկոս եկամտահարկ վճարել։
Գուցե սխա՞լ եմ հասկացել
Զանգահարել եմ հարկային, 5-րդ բաժին, ասեցին որ եթե անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամտից եկամտային հարկ եք վճարում, ուրեմն տարեկան հաշվետվություն ներկայացնելը պարտադիր է։
Շնորհակալ եմ Գնել։ ասե՞ց ճանապարհը ո՞րն է։ Մարտի սկզբին էդպես էր նշված հարկայինի կայքում, բայց ըստ
https://www.youtube.com/watch?v=ZlHkHdsZnZM&t=5s
փոքր եկամուտների դեպքում այս տարի պետք չի հայտարարագրել։ Ես էլ հստակ չեմ հասկանում, սպասենք
Որևէ նորություն կա՞ 163 ձևը փոխարինող հաշվետվությունից։
https://www.src.am/am/getNews/431