Ձևակերպում

Անահիտ.

Բարև ձեզ: Կօգնեք լուծել հետևյալ խնդիրը՝ կազմակերպությունը 2015թ. հունվարին ձեռք է բերել 900 000 դրամի սարքավորում՝ արտադրական նպատակով օգտագործելու համար, որի օգտակար ծառայության ժամկետը սահմանել է 5 տարի, իսկ մնացորդային արժեքը՝ 200 դրամ: 2016թ. հունվարի 1-ին վերանայվել է սարքավորման մնացորդային օգտակար ծառայության ժամկետը, որը, համաձայն նոր գնահատման, 3 տարի է: Համաձայն ՀՀՄՍ 8 ձևակերպել գնահատումներում կատարված փոփոխության հետևանքները:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մանե

1) Դ-Տ 111, 900 000
Կ-Տ 521
2) Դ-Տ 811, 140 000
Կ-Տ 112
3) Հաջորդ տարի կձևակերպվի արդեն (900 000 – 140 000 – 200 000)/3 արժեքով՝
Դ-Տ 811, 186666,67
Կ-Տ 112

Լիա

Դբ 111 – կտ 252, 900 000
Դբ 813 – կտ 112, 140 000
Հաջորդ տարի հավանաբար՝
Դբ 813 – կտ 112, 186666,67 (900000-140000-200000)/3,
եթե վերագնահատման ժամանակ սարքավորման արժեքը չի փոխվել:

Լուսինե

Լիա ջան, Ձեր գրած առաջին ձևակերպումը, իմ կարծիքով, ճիշտ կլինի Մանեի առաջարկած ձևով տալ:

Լիա

Ճիշտ եք, Լուսինե, նշված չէր, որ վճարվել է բանկային հաշվից:

Մանե

Բանկային հաշվից վճարվելու դեպքում էլ պետք է պարտքը ձևակերպել նոր վճարել՝
Դ-Տ 521
Կ-Տ 252,251 ձևակերպումով: