Սյուզաննա.
Խնդրում եմ օգնել տալ ճիշտ հաշվապահական ձևակերպում: Հաճախորդը վերադարձրել է ապրանք, որի արժեքի մի մասը վճարվել է բոնուսային քարտի կուտակումների միջոցով: Ապրանքի գինը եղել է 11 000 դրամ, առձեռն վճարվել էր 9 900 դրամ: Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով:
Ապրանքի վաճառք ԱԱՀ-ով՝
դտ 2211 – կտ 61121, 9 166 դրամ
դտ 2211 – կտ 5243, 1 834 դրամ
Ապրանքի ինքնարժեքի դուրս գրում՝
դտ 7112 – կտ 2161
Ապրանքի դիմաց վճարում՝
դտ 5231 – կտ 2211, 1 100 դրամ՝ բոնուսային քարտի կուտակումների միջոցով
դտ 2511 – կտ 2211, 9 900 դրամ կանխիկ
Ապրանքի վերադարձ՝
դտ 6121 – կտ 2511, 9 166 դրամ՝ հետ վերադարձված ապրանքների դիմաց վճարում
դտ 2261 – կտ 2511, 1 834 դրամ՝ հետ վերադարձված ապրանքների արժեքում ներառված ԱԱՀ-ի արտացոլում
դտ 2161 – կտ 7112՝ վաճառված ապրանքների հետ վերադարձ (ինքնարժեքով)
դտ 6112 – կտ 6121, 9 166 դրամ՝ հաշվետու ժամանակաշրջանի վերջում վաճառված ապրանքների հետ վերադարձից հասույթի ճշգրտում
Շնորհակալություն: