Ձևակերպում

Մարինե.

Կազմակերպությունում հրդեհ է տեղի ունեցել, որի արդյունքում այրվել են շահագործման մեջ գտնվող փոքրարժեք և արագամաշ առարկաները (առկա է հակահրդեհային ծառայության ակտը): Խնդրում եմ գրել հաշվապահական թղթակցությունները:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Հաշվապահական թղթակցությունները կատարելուց առաջ, այդ թվում՝ հակահրդեհային ծառայության ակտի հիման վրա, 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1261-Ն որոշմամբ սահմանված կարգով փաստաթղթավորեք կազմակերպության կորուստները:

Մարինե

Տիգրան, օրինակելի կամ հաստատված ձև կա՞, թե՞ մենք պետք է կազմենք մի ձև, որը ներառի պահանջվող պայմանները:

Տիգրան

Կա օրինակելի ձև՝ ՖԷՆ հրաման 151, 2002թ.: Նյութերի, ապրանքների փչացման, վնասվելու, կոտրման ակտը (Ձև Պ-32) նախատեսված է նյութերի, ապրանքների, արտադրանքի, արագամաշ առարկաների՝ այս կամ այն պատճառով փչացումը, վնասվելը կամ կոտրվելը փաստաթղթավորելու համար, որը հանգեցնում է նյութերի, ապրանքների, արտադրանքի, արագամաշ առարկաների արժեքի իջեցման կամ դուրս գրման: Կազմվում է երեք օրինակից, առաջին օրինակը փոխանցվում է հաշվապահություն և հիմք է հանդիսանում նյութական պատասխանատու անձի (անձանց) պատասխանատու պահպանումից նյութերը, ապրանքը, արտադրանքը, արագամաշ առարկաները հանելու համար, երկրորդ օրինակը մնում է ստորաբաժանումում, երրորդը՝ նյութական պատասխանատու անձի (անձանց) մոտ:

Մարինե

Շնորհակալություն, և շահութահարկի գծով հիմնավորված ծախս է չէ՞ համարվում: Եվ մի հարց էլ ունեմ. եթե ՓԱՓ-ն հանձնվել է շահագործման և 2 ամսվա ընթացքում մաշվել է, պլաստմասե կաղապարներ են, որոնք մի քանի անգամ օգտագործելուց հետո այլևս պիտանի չեն, ձև Պ-35՞-ն ենք լրացնում, որպեսզի դուրս գրենք:

Տիգրան

Մարինե, կներեք, որ ուշ եմ պատասխանում ժամկետի առումով: 1. Շահութահարկի գծով հիմնավորված ծախս համարելու համար պետք է առաջնորդվեք 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1261-Ն որոշմամբ: 2. Հաշվապահական հաշվառման առումով՝ եթե ՓԱՓ-ն հանձնվել է շահագործման և 2 ամսվա ընթացքում մաշվել է, պլաստմասե կաղապարներ են, որոնք մի քանի անգամ օգտագործելուց հետո այլևս պիտանի չեն, այո, ձև Պ-35-ն եք լրացնում, այն դեռ ուժի մեջ է: Խնդրում եմ այս 2 իրավական ակտերի կիրառման շրջանակները չխառնել, կոնցեպտուալ է, չխառնել հարկային ու ֆինանսական/հաշվապահական հաշվառումները:

Ալլա

Դտ 731 – կտ 213, Արտասովոր (արտակարգ) դեպքերի և իրադարձությունների հետևանքով արագամաշ առարկաների արժեքի դուրսգրում: