Ձևակերպումների տարբերությունը

Էդգար.

Բարև Ձեզ: Ես չեմ հասկանում դտ771 կտ111 և դտ724 կտ111 գործառնությունների տարբերությունները, նույնը կարող եմ ասել` դտ111 կտ624 և դտ111 կտ671 ձևակերպումների մասին: Խնդրում եմ օգնեք:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Հիմնական միջոցների վերագնահատումից արժեքի նվազում՝ա) երբ ճանաչվում է այլ համապարփակ ֆինանսական արդյունքում դտ 771 կտ111, և դտ 724 կտ 111 երբ ճանաչվում է շահույթում կամ վնասում: Համապարփակ ֆինանսական արդյունքի հանրագումարը ներառում է «շահույթի կամ վնասի» և «այլ համապարփակ ֆինանսական արդյունքի» բոլոր բաղադրիչները:
Այլ համապարփակ ֆինանսական արդյունքը բաղկացած է եկամտի և ծախսի այն հոդվածներից (ներառյալ վերադասակարգման ճշգրտումները), որոնք չեն ճանաչվում շահույթում կամ վնասումինչպես դա պահանջվում կամ թույլատրվում է այլ ՖՀՄՍ-ներով: Այլ համապարփակ ֆինանսական արդյունքի բաղադրիչները ներառում են ա) վերագնահատումից աճի փոփոխությունները (տե՛ս «Հիմնական միջոցներ» ՀՀՄՍ 16-ը և «Ոչ նյութական ակտիվներ» ՀՀՄՍ 38-ը). բ) սահմանված հատուցումների պլանների վերաչափումները (տե՛ս <<Աշխատակիցների հատուցումներ>> ՀՀՄՍ 19-ը). գ) արտերկրյա ստորաբաժանման ֆինանսական հաշվետվությունները վերահաշվարկելիս առաջացող օգուտները և կորուստները (տե՛ս ՀՀՄՍ 21 «Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունների հետևանքները» ). դ) «Ֆինանսական գործիքներ» ՖՀՄՍ 9-ի 5.7.5 պարագրաֆին համապատասխան իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող բաժնային գործիքներում ներդրումներից օգուտներն ու կորուստները . ե) դրամական միջոցների հոսքերի հեջում հեջավորման գործիքների գծով օգուտների և կորուստների արդյունավետ մասը (տե՛ս «Ֆինանսական գործիքներ. ճանաչում և չափում» ՀՀՄՍ 39-ը). զ) որպես <<իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող>> նախորոշված առանձին պարտավորությունների համար իրական արժեքում փոփոխության գումարը, որը վերագրելի է պարտավորության պարտքային ռիսկի փոփոխություններին (տե՛ս ՖՀՄՍ 9-ի 5.7.7-րդ պարագրաֆը):