Ձեռքբերում ֆիզ․ անձից

Արա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Երբ շինարարական գործունեությամբ զբաղվող ընկերությունը ֆիզիկական անձից ձեռք է բերում հիմնական միջոց, որի համար կողմերի միջև կնքվում է պայմանագիր, գնման ակտ և կատարվում է հանձնում ընդունում, ապա ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տրվեն, և արդյո՞ք առաջացած 10 % եկամտային հարկը (քանի որ ընկերությունը աշխատում է ԱԱՀ դաշտում ) ենթակա է հիմնական միջոցի արժեքի ավելացմանը և հետագա ամորտիզացմանը, թե՞ ոչ։ Կանխավ շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

այո ենթակա է հիմնական միջոցի արժեքի ավելացմանը և հետագա ամորտիզացմանը:եթե ԱԱՀ-ի մասին լիներ այն չէր կարող ամորտիզացվել,  

Արթուր

Բարև Ձեզ։ Սկսենք ձևակերպումներից․
դ-տ 111 կ-տ 521 – 100 միավոր (ՀՄ արժեքը, օրինակ)
դ-տ 521 կ-տ 524 – 10 միավոր (եկամտային հարկը)

Ինչպես տեսնում եք, 1-ին հարցին պատասխանելով, տեսնում ենք նաև 2-րդ հարցի պատասխանը՝ այո, ՀՄ սկզբնական արժեքը ներառում է եկամտային հարկը, հետևաբար ենթակա է հետագա ամորտիզացիայի։ Կարևոր է նաև հասկանալ, որ եկամտային հարկը վճարում է վաճառող ֆիզիկական անձը, իսկ Ձեր ընկերությունը հանդիսանում է հարկային գործակալ, հաշվարկում է, պահում է և վճարում է եկամտային հարկը՝ վաճառողին վճարելով արդեն հարկված գումարը։