Սաթեն.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք.
ենթադրենք շուկայից ձեռք եմ բերել ապրանք 100000 դրամի, որքա՞ն պետք է կատարեմ դրամարկղից ելք: Եկամտահարկի գումարը ծախս ճանաչվու՞մ է: Շահութահարկը հաշվարկվում է իրացման արժեքի՞, թե՞ իրացման արժեքի և ապրանքի ինքնարժեքի տարբերության նկատմամբ:
Հարգելի Սաթեն, եթե շուկայից ձեռք եք բերել ապրանք, տվյալ դեպքում պետք է կազմել գնման ակտ` նշելով ձեռք բերված ապրանքի արժեքը 100 000: Շահութահարկով այն կարող եք ծախս ճանաչել, ինչպես նաև եկամտահարկը: Պետք է տրվի հետևյալ ձևակերպումը (պետք է հաշվել 11 % եկամտահարկ).
Դտ.216 111 000
Կտ.524 11 000
Կտ.521 100 000
Դտ.228 100 000
Կտ.251 100 000
Դտ.521 100 000
Կտ.228 100 000
Դտ 524 11 000
Կտ.252 11 000
Դտ.711 111 000
Կտ.216 111 000
Շատ շնորհակալություն:
Հարգելի Սաթեն, իմ կարծիքով պետք է ապրանքի ինքնարժեքի մեջ ներառեք 11% եկամտահարկը, այնուհետև դրամարկղից մարեք 100 000 պարտավորություն և հաշվարկված եկամտահարկը վճարեք պետբյուջե մինչև հաջորդ ամսվա 20-ը ներառյալ: Իսկ շահութահարկը իմ կարծիքով կհաշվարկեք տարբերությունից:
ԴՏ216 ԿՏ528
ԴՏ216 ԿՏ524
ԴՏ228 ԿՏ251
ԴՏ528 ԿՏ228
Որպես ձեռք բերումը հաստատող միակողմանի գնման ակտերի դեպքերում (այսինքն երբ բացակայում են վաճառողի տվյալները), եթե յուրաքանչյուր միանվագ գործարքը չի գերազանցում 150.0 հազ դրամը, իսկ դրանց հանրագումարը ամսական չի գերազանցում 1.5 մլն դրամը, ապա եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկային գործակալը վճարում է 11% եկամտահարկ, այդ ծախսերը (մայր գումար + եկամտահարկ) համախառն եկամտից չեն նվազեցվում և հարկերի մասին ՀՀ օրենքի 28 հոդվածի տուգանքը չի կիրառվում: