Միքայել.
Բարև ձեզ։
1) Ես Ա/Ձ ունեմ ընդհանուր հարկման դաշտում եմ, բայց շրջանառություն դեռ չունեմ։ Այսինքն՝ նոր շենք եմ կառուցում, որ բիզնես սկսեմ։ Հիմա անհատից շինանյութ գնելու դեպքում, եթե գնման ակտ եմ կազմում, նշելով անհատի տվյալները, արդյո՞ք նրա մոտ հարկային պարտավորություն առաջանում է, թե՞ ոչ: Նշեմ, որ անհատը հարկային մարմնում գրանցված չէ, իր սեփական ապրանքն է վաճառում։
2) Եթե շինարարության ժամանակ վարպետ է աշխատել, ում վճարեմ եմ գումար, ո՞նց էդ վճարը փաստաթղթավորեմ, որ վարպետի մոտ հարկային պարտավորություն չառաջանա։ Վարպետը անհատ է, գրանցված չէ հարկայինում ոչ մի ձևով։
Նշեմ, որ փաստաթղթավորումը պետք է նախարարությանը ներկայացնելու համար, որպեսզի կատարված ծախսերի հիմնավորում արվի։
1. Եթե գնման ակտ եք կազմում, պետք է նշել ՀՕ հ. 150-ի մաս 13-ով սահմանված տվյալները, նրա մոտ հարկային պարտավորություն չի առաջանում, դուք եք հանդիսանում հարկային գործակալ:
2. Գոնե կնքեք աշխատանքների կատարման պայմանագիր, որպես հարկային գործակալ պետք է վճարել վարպետի վարձատրության հարկերը:
3. Շինարարությունը լիցենզավորման ենթակա գործունեություն է, լիցենզիա ունե՞ք:
Շնորհակալ եմ արձագանքի համար։ Հիմա շինարարությունը օրինականացնելու և փաստաթղթավորելու փուլում եմ։
1․ Այդ դեպքում կազմում եք ապրանքների գնման պայմանագիր, որպես հարկային գործակալ իր փոխարեն վճարում եք գնված ապրանքի 10 տոկոսը, հաշվի առեք, որ կա կանխիկ գնման սահմանափակում։
2․ Վարպետին ձեր մոտ գրանցում եք որպես աշխատող կամ որպես քաղ-իրավական պայմանագրով աշխատանքներ կատարող, տալիս եք գրանցման հայտ, հաշվում եք աշխատավարձ, պահում եք հարկերը և իր փոխարեն վճարում եք բյուջե։
Այս բոլորը համարվում են հիմնավոր փաստաթղթավորված ծախսեր։
Խորհուրդ կտամ ունենաք հաշվապահ, որ ամեն ինչը ճիշտ կատարվի, քանի որ աշխատում եք հարկման ընդհանուր դաշտում և իրականացնում եք շինարարություն։
Շնորհակալ եմ արձագանքի համար։ Այսինքն 10% վճարելու եմ իմ մասով և 10% էլ անհա՞տի մասով, ումից ձեռք է բերվել շինանյութ։ Եվ եթե հնարավոր է՝ կասե՞ք, թե կանխիկ գնման սահմանափակման շեմը ինչքան է։
Մեկ հատ 10 տոկոս եք վճարում։ Կանխիկ գնումների սահամանափակումը 300 000դրամ միանվագ գնման դեպքում, ամսվա ընթացքում 3 000 000 դրամ։
Հիմա անհատից շինանյութ գնելու դեպքում, եթե գնման ակտ եմ կազմում, նշելով անհատի տվյալները, արդյո՞ք նրա մոտ հարկային պարտավորություն առաջանում է, թե՞ ոչ
1. Ոչ, չի առաջանում դուք եք հանդիսանում հարկային գործակալ
Եթե շինարարության ժամանակ վարպետ է աշխատել, ում վճարեմ եմ գումար, ո՞նց էդ վճարը փաստաթղթավորեմ, որ վարպետի մոտ հարկային պարտավորություն չառաջանա։ Վարպետը անհատ է, գրանցված չէ հարկայինում ոչ մի ձևով։
2, Կարող եք կնքել քաղիրավական պայմանագիր, և գրանցել Քաղաքացիաիրավական
Նշեմ, որ փաստաթղթավորումը պետք է նախարարությանը ներկայացնելու համար, որպեսզի կատարված ծախսերի հիմնավորում արվի
3 ՊԵԿ ներկայացված հաշվետվությունը հիմք է