Ձեռքբերման ԱԱՀ

Ալլա.

Բարև ձեզ։ Հարցս հետևյալն է. եթե վաճառքի ԱԱՀ ավելի փոքր է քան ձեռք բերման ԱԱՀ, այդ դեպքում պակասեցում չի՞ արվում ԱԱՀ-ի դտ-ից, նման դեպքում ի՞նչ ձևակերպում է տրվում։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Քնարիկ

Արդեն դուք պետք է ձևակերպում տված լինեիք գնելիս և վաճառելիս, հաշիվը այդ դեպքում ունենում է մնացորդ, որն էլ կմարվի հաջորդ ամսին կամ չի մարվի։

Ալլա

Քնարիկ ջան, ենթադրենք գնելիս ձևակերպել եմ ԴՏ 22612 ԿՏ 521 500դր
վաճառելիս ԴՏ 221 ԿՏ 5243 400 դր
մնացորդում՝ ԴՏ 22612 100 դր., սա տեղափոխվում է հաջորդ ամիս և ԱԱՀ-ի հաշվարկում ԱԱՀ-ի ԿՏ-ից չի պակասեցվում: Ճի՞շտ եմ հասկացել։

Քնարիկ

նախ 500-400 մնաց 100 սա հաջորդ ամսվա համար կաշխատի դեբետում

Tigran

ՀՕ հ.62 մաս 6  Ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսը, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերի: 
Նայեք նաև հ.73 մաս 4 ենթակետ 1
4. Եթե ձեռքբերումները, որոնց մասով նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում Օրենսգրքով սահմանված կարգով կատարվել է ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարների նվազեցում (ԱԱՀ-ի գումարները Օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված կարգով միացվել են ձեռքբերումների արժեքին), հետագա հաշվետու ժամանակաշրջաններում ամբողջությամբ կամ մասնակիորեն վերագրվում են ԱԱՀ-ով հարկվող գործարքներին, ապա1) ապրանքի (բացառությամբ հիմնական միջոցի), աշխատանքի կամ ծառայության մասով՝
ա. չհաշվանցված (չպակասեցված) ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման
հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներին ավելացմանտվյալ հաշվետու ժամանակաշրջանում ԱԱՀ-ով հարկվող գործարքներին ուղղակիորեն վերագրված մասին համապատասխանող արժեքի նկատմամբ ԱԱՀ-ի 16.67 տոկոս հաշվարկային դրույքաչափով հաշվարկված գումարի չափով,
բ. չհաշվանցված (չպակասեցված) ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման
հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներին ավելացմանհաշվետու ժամանակաշրջանում իրականացված բոլոր գործարքների ընդհանուր հարկման բազայի մեջ ԱԱՀ-ով հարկվող գործարքների հարկման բազայի տեսակարար կշռին համապատասխանող գործակցով որոշվող հարկի գումարի չափով, եթե հաշվետու ժամանակաշրջանում տվյալ ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը վերագրվում է ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ով չհարկվող գործարքներին, և եթե տվյալ ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը հնարավոր չէ ուղղակիորեն վերագրել ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ով չհարկվող գործարքներին,
գ. չհաշվանցված (չպակասեցված) ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման
հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներին ավելացման՝ տվյալ ապրանքի, աշխատանքի կամ ծառայության՝ ԱԱՀ-ով չհարկվող գործարքներին չվերագրված մասին համապատասխանող հարկման բազայի նկատմամբ ԱԱՀ-ի 16.67 տոկոս հաշվարկային դրույքաչափով հաշվարկված գումարի չափով, եթե հաշվետու ժամանակաշրջանում ապրանքի մատակարարումը, աշխատանքի կատարումը կամ ծառայության մատուցումն ԱԱՀ-ով հարկվող գործարք է.

Մարինե

ԴՏ226 ԿՏ 521 500
ԴՏ 221 ԿՏ 5243 400
ԴՏ 5243 ԿՏ 226 400, 226 հաշվի դեբետային մասում կմնա մնացորդ 100 ՀՀ դրամ, այսինքն դուք տվյալ ամսվա համար կունենաք գերավճար 100 դրամ:

Ալլա

Շնորհակալություն