Գայանե․
Բարև Ձեզ, ես զբաղվում եմ ձեռագործ իրերի պատրաստումով, աշխատող չունեմ, ուզում եմ համագործակցեմ խանութների հետ և օնլայն խանութների հետ (նաև արտերկրի)։ Կարո՞ղ եմ գրանցվել որպես Ա/Ձ միկրոձեռնարկատեր և իրականացնել վաճառքներ։ Եթե ոչ, ո՞ր տեսակը պետք է բացել։
եթե ուզում եք համագործակցել խանութների հետ, օնլայն խանութների հետ (նաև արտերկրի), ուրեմն գրանցվեք որպես Ա/Ձ, սակայն գործեք շրջհարկի համակարգով, որ դուրս գրված ապրանքների մատակարարման հաշիվները ընդունվեն նրանց կողմից
Շնորհակալ եմ
Ինձ էլ պատասխանեք, խնդրում եմ, ձեռագործ իրերի պատրաստում, չեմ համագործակցելու օնլայն խսնութների հետ, ցանկալի ա, որ արտերկրում էլ վաճառք ունենամ։ Շրջհա՞րկ էլի, իսկ միկրո կլինի՞
եթե արտերկրում էլ վաճառք ունենալու գործեք Շրջհարկով, իսկ որպես արտադրություն մինչև 24 մլն տարեկան շրջանառության շեմը կարող եք գործել միկրոյով,