ՀՕ հոդված 147 վերաբերյալ

Դավիթ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։

Հարկային օրենսգրքում, եկամտային հարկին վերաբերվող մասւմ, այսպիսի բան է գրված․

Հոդված 147. Նվազեցվող եկամուտները (նվազեցումները) 1. Հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում՝ ․․․ 16) սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի օտարումից անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից ստացվող եկամուտները: ․․․ Այսինքն եթե մարդը (ֆիզիկական անձը) իրեն պատկանող բնակարանը վաճառում է մի այլ մարդու (ֆիզիկական անձի), նա հարկ այդ եկամտից չի վճարում։

Հիմա հարցս՝ իսկ եթե այն մարդը, ում վաճառվում է բնակարանը, գրանցված է որպես անահատ ձեռնարկատե՞ր։ Նա փաստորեն “անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ” չի՞ կարող համարվել, և վաճառողը պիտի մուծի եկամտային հա՞րկ։ Ես հասկանում եմ, որ դա մի քիչ աբսուրդ է հնչում, բայց օրենքւմ կարծես հենց դա է գրված։ Կարո՞ղ եք մեկնաբանել, թե իրանակում ընդունված պրակտիկայում ոնց է արվում։ Կանխավ շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

1 Այսինքն եթե մարդը (ֆիզիկական անձը) իրեն պատկանող բնակարանը վաճառում է մի այլ մարդու (ֆիզիկական անձի), նա հարկ այդ եկամտից չի վճարում։ եթե հին տուն է , նորերից չի,
2 պայմանագրում գրվում է ինչ կարգավիճակով է գնում, ըստ դրա էլ հարկ վճարելու հարցը,