Աննա․
Բարև Ձեզ։ Հարգելի մասնագետներ, Ձեր օգնության կարիքը ունեմ։
Հարց 1. Կարո՞ղ եմ միաժամանակ զբաղվել հրուշակեղենի, չրերի և շոկոլադի արտադրությամբ , մեկ ձևակերպմամբ։
Հարց 2. Ի՞նչպես գրանցվել, որպեսզի ճիշտ լինի, ԱՁ, թե՞ միկրոձեռնարկություն (գյուղաբնակ)։
Հարց 3. Նպատակն է աշխատել սուպերմարկետների ցանցի հետ։ Ի՞նչ հարկային պարտավորություններ կարող են առաջանալ ընթացքում։
Հարց 4. Սեփական տան առաջին հարկում կթույլատրվի նման գործունեություն ծավալել, եթե պահպանվի սանիտարահիգենիկ պայմաները , և այս ամենը երկար գործընթաց է, ընթացքում ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ։ Կանխավ շնորհակալություն։
Պատասխան 1. Կարող եք միաժամանակ զբաղվել հրուշակեղենի, չրերի և շոկոլադի արտադրությամբ
Պատասխան 2. կարող եք գրանցվել որպես ԱՁ կամ միկրոձեռնարկություն առանձ ԱՁ՝ ըստ Ձեր ընտրության
Պատասխան 3․ Ընթացքում առաջացող հարկային պարտավորությունները կլինեն՝ հանաձայն ընտրած իրավաբանական տեսակի և ընտրած հարկման դաշտից
Պատասխան 4․Սեփական տան առաջին հարկում կթույլատրվի նման գործունեություն ծավալել, եթե պահպանվի սանիտարահիգենիկ պայմաները և ունենաք սանեպիտկայանից թույլտվություն
Շնորհակալ եմ պատասխանի համար, իսկ օրենքով սահմանված կա թե՞ քանի քմ պետք է լինի արտադրամասը,
Եթե դժվար չէ կասե՞ք միկրոձեռնարկություն հարկային պարտավորությունները և հեշտ կլինի ստանալ նման գործունեություն ծավալելու համար թույլատվություն։
Եվ մի բան ևս բակում ունեմ ընտանի կենդանիներ, կարող է դա խնդիր առաջացնել, թե՞ դա կապ չունի։
Հարգելի Աննա, եթե ցանկանում եք համագործակցել սուպերմարկետների հետ, ապա անհարժեշտ է, որ աշխատեք ԱԱՀ դաշտում։
Շներհակալ եմ պատասխանի համար, (եթե քաղաքացին տնտեսական գործունեությունից ստանում է տարեկան 3 միլիոն դրամից պակաս հասույթ), հաշվի եմ առնում շահույթը թե՞ շրջանառված գումարը, իսկ հնարավոր է սկզբնական առանց ԱԱՀ աշխատել հետագայում շրջանառությունը մեծանալու դեպքում նոր ԱԱՀ դաշտում աշխատել։
Իսկ կարո՞ղ եմ այլ տարբերակով աշխատել , գյուղաբնակի դեպքում առավելություներ կա՞ն,
Հնարավո՞ր է ընտանեական բիզնես ձևակերպեմ և սոպերմարկետների հետ աշխատեմ, այս դեպքում ո՞նց կհարկվի։
Հարց 1. այո,
Հարց 2. ԱՁ-ն դա կարգավիճակ է, միկրոձեռնարկությունը հարկման ռեժիմ, դրանք տարբեր են,։
Հարց 3. սուպերմարկետները աշխատում են նրանց հետ ովքեր ԱԱՀ համակարգում են,
Հարց 4. Սեփական տան առաջին հարկում կթույլատրվի նման գործունեություն ծավալել, եթե պահպանվի սանիտարահիգենիկ պայմաները ,հնարավոր է։
Շնորհակալ եմ պատասխանի համար։