Հրամաններ չեն ձևակերպվել

Ամալյա.

Բարև ձեզ: Ինձ օգնեցեք հետևյալ հարցում. 1․ Եթե աշխատողը ազատվել է աշխատանքից, բայց գործատուն մոռացել է ազատման հրաման գրի, ինչպե՞ս կարող է գործատուն ուղղել այդ սխալը։ 2․ Իսկ եթե գործատուն աշխատողին 1996թ․ ընդունել է որպես լաբորանտ, իսկ 2011թ․-ից որպես պահակ է աշխատել, նույնպես հրաման չկա որպես պահակ, խնդրում եմ, ասեք՝ ինչպե՞ս հրամանագրել, որ օրենքով ճիշտ լինի։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Karine

Ամալյա, բարև Ձեզ։ Եթե խոսքը մեկ կամ երկու հրամանի մասին է, ապա խորհուրդ կտամ հրամանագրքում տվյալ տարեթվին և ամսաթվին համապատասխան էջի վրա ավելացնել հրամանը՝ համապատասխան համարակալելով նախորդ հրամանի համարը/1։ Տվյալ էջում տեղ չլինելու պարագայում թղթի վրա հրամանը գրեք և սոսնձեք էջի անկյունում։ Չմոռանաք նաև հրամանի թղթային տարբերակի մասին։

Ալլա

Դուք պետք է աշխատանքային գրքույկը հանձնեիք սոցապ թվայնացման, հենց գրքույկում պետք է ճիշտ գրանցված լինի ամեն տվյալ։