Մերի․ Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք, հարցս հետևյալն է. Ինչպե՞ս կարող եմ չեղարկել հրամանը և ԱՕ-ի ո՞ր հոդվածը կարող եմ դնել հրամանի մեջ որպես հիմք: Կիսվել՝ Նման նյութեր՝ Հրամանագիրք լրացնելու ձև Ինչպե՞ս է հաշվարկվում օրերով հաշվարկվող ժամկետը Հաշվի չեղարկում Հաշվի չեղարկում Ծրագրում առաջացած սխալ
Առանց հիմքի կարող եք Հրաման տալ,որի մեջ կգրեք, որ այսինչ համարի հրամանը համարել անվավեր, կարող եք նաև գրել պատճառ և տնօրենի ստորագրություն:
Շնորհակալ եմ շատ
կազմեք հրաման ու գրեք չեղյալ ճանաչել այսինչ հրամանը
Շնորհակալ եմ շատ,այսինքն որևէ հոդված հատուկ չկա:
Իսկ որպես վերնագիր ի՞նչպես կարող եմ գրել,որ ճիշտ լինի,նկատողության հրաման է:
Հա նշեմ նաև,որ նկատողությունը տրվել է օգոստոսի 14-ին,կարող եմ արդյո՞ք այսքան կարճ ժամանակահատվածում այն չեղարկել:
կարող եք գրել նաև տվյալ հրամանով որ հանել օգոստոսի 14-տույժը,հիմք հ.219,230 5) կարգապահական տույժի հանում:
Հարգելի Տիգրան, ես էլ եմ մտածել 219 հոդվածով հանել կարգապահական տույժը, ուղղակի մտացեցի օգոստոսի 14-ին տված նկատողությունը կարո՞ղ եմ արդյոք մի քանի օր հետո նոր հրաման տալ և հանել, օրենքը թույլ է տալիս, թե՞ ոչ:
Հարգելի Տիգրան,որ խնդրեմ կպատասխանե՞ք իմ վերջին հարցին։