Բարև ձեզ։ Մի հարց. եթե Նոյեմբերի 1-ին ծանուցում ենք տալիս, որ հաստիքի կրճատման համար կազատվի աշխատանքից հունվարի 1-ին, ես պետք է նոյեմբերի 1-ի դրությամբ հրաման գրեմ, թե՞ սպասեմ ազատման ժամանակ հրաման գրեմ։ Շնորհակալություն։
Քանի որ ազատումը իրականացվելու է ԱՕ 113 հոդվածի 1 կետի 2 ենթակետով , ապա հաշվի առեք, որ
պայմանագիրը գործատուն կարող է լուծել, եթե իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից / ԱՕ Հոդված 113 3-րդ կետ/
պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն աշխատողին վճարում է արձակման նպաստ նրա մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով / ԱՕ Հոդված 129 1-ին կետ/
նոր աշխատանք փնտրելու համար գործատուն պետք է աշխատողին տրամադրի ազատ ժամանակ: Տրամադրվող ժամանակի տևողությունը չի կարող պակաս լինել ծանուցման ժամանակահատվածում ներառվող աշխատաժամանակի տասը տոկոսից: Աշխատանք փնտրելու համար ազատ ժամանակը տրամադրվում է աշխատողի առաջարկած ժամանակացույցով: Այդ ժամանակահատվածում պահպանվում է աշխատողի միջին աշխատավարձը, որը հաշվարկվում է` հիմք ընդունելով աշխատողի միջին ժամային աշխատավարձի չափը / ԱՕ Հոդված 115 4-րդ կետ/
Պետք է սպասեք` ազատման ժամանակ հրաման գրեք։
Հրամանը գրել ազատման ժամանակ։
Դուք ծանուցել եք նոյեմբերի 1-ին, հրամանը տվեք ազատման ժամանակ:
Քանի որ ազատումը իրականացվելու է ԱՕ 113 հոդվածի 1 կետի 2 ենթակետով , ապա հաշվի առեք, որ