Էլինա.
Հաշվապահներ ջան, հարցս ՀՕ 386 հոդվածին է վերաբերվում. 2) Կանխիկ դրամով վճարում չի համարվում այն վճարումը, որի մասով դուրս է գրվել Օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերության 4-րդ կետով սահմանված` ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և (կամ) ծառայություն ստացող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի` հարկ վճարողի հաշվառման համարը պարունակող` հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն: Հարց՝ կազմակերպությունը գնում է խանութից կատարել առձեռն, վճարել քարտով, ստացել ՀԴՄ կտրոն։ Արդյո՞ք անհրաժեշտ է նշել ՀԴՄ կտրոնի վրա ՀՎՀՀ ծախս ճանաչելու համար։ Թեժ գծում միանշանակ ասացին, որ պետք է նշվի, բայց ես համաձայն չեմ։ Ուզում եմ լսել ձեր կարծիքները: Կանխավ շնորհակալ եմ:
Այո, անհրաժեշտ է նշել ՀԴՄ կտրոնի վրա ՀՎՀՀ-ն ծախս ճանաչելու համար։ Նայեք հ.55-ի մաս 3-ում հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի հաշվով.
2) 5-րդ կետով սահմանված հաշվարկային փաստաթուղթը կիրառվում է ապրանքի մատակարարումից, աշխատանքի կատարումից և (կամ) ծառայության մատուցումից եկամտի ստացման իրավունքի ձեռքբերումը, իսկ, սահմանված պարտադիր տեղեկատվությունից (տվյալներից) բացի, կտրոնի վրա ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և (կամ) ծառայություն ստացող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) պարունակելու դեպքում՝ նաև ապրանքի ձեռքբերման, աշխատանքի ընդունման և (կամ) ծառայության ստացման գծով ծախսի ճանաչումը, ինչպես նաև ապրանքի մատակարարումը կամ տեղափոխությունը փաստաթղթավորելու համար:
Տիգրան ջան, շնորհակալ եմ արձագանքելու համար, իսկ ճի՞շտ եմ հասկանում՝ որպես ձեռք բերում կարող եմ 260 ձևում ցույց տալ 18 Ա վանդակում (ունեմ հաշվի քաղածք), բայց շահութահարկ հաշվելուց չեմ նվազեցնելու, եթե ՀՎՀՀ կտրոնի վրա չկա։
Եթե չնշվի ՀԴՄ կտրոնի վրա գնորդի ՀՎՀՀ, այդ ծախսը չի ընդունվի ոչ մի հարկման դաշտում որպես ծախսը հիմնավորող փաստաթուղթ։