ՀՈԱԿ-ի լուծարում

Էմիլի.

Բարև ձեզ: Եթե կազմակերպությունը՝ ՀՈԱԿ-ը, լուծարվում է համայնքի խոշորացման պատճառով, կասե՞ք՝ ինչպ՞ես է կատարվում և լուծարման գումար ստանում են աշխատակիցները:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Կազմակերպությունը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Համայնքի խոշորացումը պատճառ չէ դեռևս լուծարման համար: Այո, լուծարման գումար կամ արձակման նպաստ ստանում են աշխատակիցները, նաև այդ մասին պետք է նախապես ծանուցվեն լուծարման մասին:

Ալլա

Քանի որ լուծարում է իրականացվելու, և ուրիշ իրավահաջորդ չի լինելու, ապա ըստ ԱՕ աշխատակիցների հետ պետք է լուծել աշխատանքային պայմանագրերը, կատարել լրիվ վերջնահաշվարկ և վճարել նաև արձակման նպաստներ։

Արա

Աշխատակիցները լուծարման գումար չեն ստանում, աշխատակիցներին նախքան լուծարվելու ազատում են աշխատանքից լուծարման կապակցությամբ, տալիս են վերջնահաշվարկ ու արձակման նպաստ: