Լուսինե.
Բարև Ձեզ: Աշխատում եմ դպրոցում արդեն 1,5 տարի, հունիս ամսից ֆիզ. արձակուրդ պետք է գնամ: Խնդրում եմ ասեք՝ կարո՞ղ եմ օգտվել նաև ուսուցիչների համար նախատեսվող ամառային արձակուրդի գումարից։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Լուսինե.
Բարև Ձեզ: Աշխատում եմ դպրոցում արդեն 1,5 տարի, հունիս ամսից ֆիզ. արձակուրդ պետք է գնամ: Խնդրում եմ ասեք՝ կարո՞ղ եմ օգտվել նաև ուսուցիչների համար նախատեսվող ամառային արձակուրդի գումարից։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Այո, քանի որ ձեր դեպքում արձակուրդը կարող եք օգտվել և հիմա, և ֆիզից հետո:
Բարև Ձեզ, Լուսինե: Եթե մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդ գնալը Ձեզ համար արդեն թույլատրելի կլինի ուսուցիչների համար նախատեսված ամենամյա արձակուրդը, ապա կարող եք նախ գնալ ամենամյա արձակուրդ՝ ստանալով արձակուրդային վճար, այնուհետև՝ ֆիզ. արձակուրդ՝ ստանալով մայրության նպաստ:
Ամեն դեպքում դուք ունեք արձակուրդի իրավունք, որը կարող եք օգտագործել և մինչև ֆիզ, գնալը, և դրանից հետո ձեր ընտրությամբ։
Բարև Ձեզ: Այո, դուք կարող եք օգտվել ձեր արձակուրդից, բայց եթե հիմա ֆիզ արձակուրդ եք գնում, գնացեք, հետո, որ պետք է գնաք երեխայի խնամքի արձակուրդ մինչև գնալը, Ձեր հասանելիք արձակուրդից կօգտվենք, նոր կգնաք երեխայի խնամքի արձակուրդ: Հիմա, որ գնաք լրիվ օրերը չեք կարող օգտագործել, քանի որ մանկավարժներին հասնում է 35 աշխատանքային օր արձակուրդ: