Տիրուհի.
Բարև Ձեզ: Խնդրում եմ կասեք՝ ես աշխատում եմ բուժ. ամբուլատորիայում, կորոնավիրուսի հետևանքով գտնվել եմ ինքնամեկուսացման մեջ, այսինքն՝ բյուլետինի մեջ մինչև 16.07.2020, և հիմա ցանկանում եմ իմանալ՝ կարո՞ղ եմ օգտվել իմ հերթական արձակուրդից։ Կանխավ շնորհակալություն:
Եթե Դուք չեք օգտվել Ձեր ամենամյա արձակուրդից` իհարկե, կարող եք:
Իհարկե, ունեք հնարավորություն օգտվելու հերթական արձակուրդից, եթե ունեք հատկացման ենթակա արձակուրդային օրեր։
Իհարկե, կարող եք, եթե հերթական ամենամյա արձակուրդի մեջ չեք եղել։
Ամենամյա հերթական արձակուրդ տրամադրելու կարգի համաձայն ԱՕ Հոդված 164. Դուք կարող եք օգտվել հերթական արձակուրդից, եթե չեք օգտագործել 2019-2020թթ․ ժամանակաշրջանի համար նախատեսված արձակուրդը։
Այո, կարող եք: