Կարինե.
Ա/Ձ է, ավտոլվացման կետ ունի։ Հունվարի մեկից հարկայինով գրանցված է միկրոձեռնարկատիրություն: Հնարավո՞ր է նույն գործունեության հասցեով գրանցել նաև մատնաքաշի և լավաշի արտադրություն, և ինչպե՞ս ներկայացնել գործունեության տեսակը հարկայինով (հանրային սնու՞նդ, թե՞ այլ ձևով)։
Այո, միևնույն գործունեության հասցեում կարող եք իրականացնել նաև հացաթխման գործունեություն։ Հարկայինում ներկայացնելու կարիք չկա։ Դա կարտացոլվի Ձեր հաշվետվությունների մեջ։ Հացի և լավաշի արտադրությունը հանրային սնունդ չէ։ Եթե արտադրելու եք և իրացնելու եք առաքման միջոցով, ապա կդիտվի որպես արտադրություն, իսկ եթե տեղում եք վաճառելու Ձեզ նաև ՀԴՄ պետք կգա։
Այո, անգամ տարբեր գործունեության հասցեներում: Միայն ուշադիր եղեք 24 մլն-ն եթե անցավ, միկրոյի դաշտով չեք կարող աշխատել:
Կարելի է նույն հասցեում 2 գործունեություն իրականացնել, սակայն հացի արտադրությունը կարող է դիտվել արտադրական գործունեություն և գործել միկրոբիզնեսի համակարգում, ավտոլվացումը դա առևտուր է: Եթե Երևանից դուրս եք, կարող են այս տարի երկուսն էլ գործել միկրոբիզնեսի համակարգում, քանի որ առևտուրը չի կարող գործել միկրոբիզնեսի դաշտում, եթե Երևանի տարածքում է, մարզի դեպքում չպետք է լինի առևտրի կենտրոնում, տոնավաճառում:
Այո, միևնույն գործունեության հասցեում կարող եք իրականացնել նաև մատնաքաշի և լավաշի արտադրություն գործունեությունը։ Կդիտվի որպես արտադրություն: Հարկայինում գրություն ներկայացնելու կարիք չկա։ Այն կարտացոլվի Ձեր կողմից ներկայացվելիք իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվությունում: