Սիրվարդ․
Բարև ձեզ: Մի հարց ունեմ. աշխատում եմ դպրոցում, ապրիլի 13-ից գտնվում եմ ֆիզ․ արձակուրդում, կարո՞ղ եմ երեխայի խնամքի արձակուրդից առաջ վերցնել ամենամյա ինձ հասանելիք արձակուրդը, որն այս ամառ չեմ ստացել:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Սիրվարդ․
Բարև ձեզ: Մի հարց ունեմ. աշխատում եմ դպրոցում, ապրիլի 13-ից գտնվում եմ ֆիզ․ արձակուրդում, կարո՞ղ եմ երեխայի խնամքի արձակուրդից առաջ վերցնել ամենամյա ինձ հասանելիք արձակուրդը, որն այս ամառ չեմ ստացել:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Արդեն ուշ է: Քանի որ ըստ կարգի մինչ արձակուրդ գնալը 3 օր առաջ ընկերությունը պարտավոր է Ձեզ փոխանցել արձակուրդային գումարը։
Մինչև անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալը աշխատողի խնդրանքով ամենամյա արձակուրդ տրամադրվում է կանանց հղիության ու ծննդաբերության արձակուրդից առաջ կամ հետո։
Այո, կարող եք վերցնել:
Այո, կարող եք:
Այո, ֆիզ. արձակուրդի ավարտին հաջորդող օրվանից:
Եթե ունեք չօգտագործած արձակուրդ՝ վերցրեք կարող եք։
ՀՀ ԱՕ-ի 164-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ աշխատողի խնդրանքով ամենամյա արձակուրդ տրամադրվում է` կանանց հղիության ու ծննդաբերության արձակուրդից առաջ կամ հետո: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 173-րդ հոդվածի համաձայն՝ երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդը տրամադրվում է ամբողջությամբ կամ՝ մաս առ մաս: Նման իրավունք ունեցող աշխատողը այն կարող է ստանալ արտահերթ:
Հիմք ընդունելով վերոհիշյալ իրավակարգավորումները՝ Դուք կարող եք աշխատողին տրամադրել ամենամյա արձակուրդի այն չափը, որը նրան հասանելի է և հետո նրան տրամադրեք երեխայի խնամքի արձակուրդը: