Հնարավո՞ր է Ա/Ձ-ն բացել մարզում

Բարև Ձեզ: Հնարավո՞ր է Ա/Ձ-ն բացել մարզում և նույն Ա/Ձ-ով Երևանում խանութ բացել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Alla

Այո, հնարավոր է: Իրավաբանական հասցեն լինում է մարզի հասցեն, իսկ գործունեությունը ծավալում եք Երևանում, այսինքն՝ գործունեության հասցեն լինում է Երևանը։

Իննա

Այո, ոչ մի օրինական արգելք չկա, և վերահսկվում եք ՊԵԿ-ի տվյալ մարզի բաժանմունքի կողմից։

Տիգրան

Այո, կարող եք:

Նարինե Հարությունյան

Այո, հնարավոր է, բայց հետագայում Ձեր տվյալները կարող են տեղափոխվել Երևան քաղաքի համապատասխան տարածքային հարկային տեսչություն:

Nerses

Այո, իհարկե կարող եք:

Anushik

Այո, կարող եք հաշվառվել պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակների ցանկացած մասնաճյուղում, որոնց ցանկը կարող եք տեսնել հետևյալ հղմամբ. https://www.e-register.am/am/docs/215:
Պետական հաշվառման համար ֆիզիկական անձը ներկայացնում է՝
1) դիմում.
2) անձնագիրը (անձնագիրը անձը նույնականացնելուց հետո վերադարձվում է).
3) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ: