Անգելինա.
Բարև Ձեզ: Ես գրանցված եմ եղել և գնացել եմ ֆիզարձակուրդ ընդամենը 3 ամիս, որից հետո այդ կազմակերպությունը սնանկ է ճանաչվել: Կա՞ արդյոք տարբերակ, որպեսզի ես շարունակեմ մայրության նպաստը ստանալ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Անգելինա.
Բարև Ձեզ: Ես գրանցված եմ եղել և գնացել եմ ֆիզարձակուրդ ընդամենը 3 ամիս, որից հետո այդ կազմակերպությունը սնանկ է ճանաչվել: Կա՞ արդյոք տարբերակ, որպեսզի ես շարունակեմ մայրության նպաստը ստանալ:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Դուք պետք է մայրության նպաստը ստացած լինեիք մինչև սնանկության գործընթացի սկիզբը կամ ֆիզ գնալը, իսկ եթե գտնում եք, որ կա ստանալիք գումար՝ պետք է դիմեք այդ սուբյեկտի սնանկության կառավարիչին:
Իսկ ամսական երեխայի գումարը ինչպե՞ս կարող եմ շարունակել ստանալ։
Եթե այլ կազմակերպությունում գրանցվեմ, կարո՞ղ են 2 տարվա արձակուրդը նորից ձևակերպել։
Եթե երեխայի խնամքի նպաստը ստանում եք դեռ կստանաք: Այո այլ կազմակերպությունում գրանցվելու դեպքում, կարող եք 2 տարվա արձակուրդի մնացած մասը նորից ձևակերպել:
Բարև Ձեզ, Անգելինա: Ձեզ համար պետք է որ հաշվարկած և վճարած լինեն մայրության նպաստի գումարը ամբողջությամբ հղիության և ծննդաբերության արձակուրդ գնալիս: Եթե նկատի ունեք երեխայի խնամքի նպաստը, ապա քանի որ կազմակերպությունը սնանկ է ճանաչվել, Ձեզ համար չի վճարել նաև ամսական 3 000 դրամ սոց. վճարը, իսկ Դուք այժմ համարվում եք չաշխատող մայր, ում չի վճարվում երեխայի խնամքի նպաստ, եթե գյուղական բնակավայրում չի բնակվում: Ամեն դեպքում դիմեք Սոցիալական ապահովության Ձեր տարածքային բաժին:
Մայրության նպաստը ստանում ենք մինչև ֆիզարձակուր գնալը, դիմեք սոցիալական բաժին:
Կարծում եմ դուք ինչ որ բան շփոթում եք։ Մայրության նպաստը միանվագ պետք է ստացած լինեիք բյուլետենը ներկայացնելուց հետո 140 օրվա համար։ Այն շարունակական չի լինում։ Գուցե խոսքը երեխայի խնամքի նպաստի մասին է։ Կարծում եմ այն կարող եք ստանալ սոցապից։