Անի.
Բարև Ձեզ: Եթե աշխատողի աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է 2020 թվականի դեկտեմբերի 31-ին, կարելի՞ է արդյոք նոր պայմանագիր կնքելու փոխարեն կնքել համաձայնագիր և մի կետով երկարացնել այն, և արդյո՞ք դրա համար պետք է հրաման տրվի, որ աշխատողը շարունակում է իր աշխատանքը:
Տեսեք օրենքով այսպես է. Եթե նույն գործատուի մոտ նույն աշխատողի հետ նույն աշխատանքի համար որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում է, կամ նույն գործատուի մոտ նույն աշխատանքի համար նույն աշխատողի հետ երկրորդ անգամ կնքվում է աշխատանքային պայմանագիր, որոնց ընդհատումը չի գերազանցում մեկ ամիսը, ապա աշխատանքային պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով: Այն կարդալուց հետո արդեն կկողմնորոշվեք ոնց վարվել, շարունակի լինել ժամկետային աշխատող, թե անորոշ ժամկետով:
Այո, պայմանագրին կից կնքում եք համաձայնագիր, իսկ նոր հրամանն էլ պարտադիր է։
Ճիշտ կլինի նոր պայմանագիր կնքել և հրամանագրել։ Եթե չեք ուզում անընդհատ նոր պայմանագիր կազմել, կնքեք անորոշ ժամկետով։