Հնարավո՞ր է ատամնաբույժին կես դրույքով ընդունել աշխատանքի

Կարո՞ղ եմ ատամնաբույժին կես դրույքով ընդունել, շաբաթական 22 ժամ է ներկայանալու, և վարձատրությունը նշեմ մինչև 2020թ. 40 000 համախառն, իսկ 2020 հունվարից՝ 50 000դ.:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Քանի որ կես դրույք հասկացություն չկա, կարող եք ընդունել ժամավճարով՝ նվազագույն ժամավճար սահմանելով “Նվազագույն ամսական աշխատավարձի մասին” ՀՀ օրենքի հոդված 2-ին համապատասխան․

Հոդված 2. Գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանել`
1) աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)` 406 դրամ.
2) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` 454 դրամ.
3) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 680 դրամ:

Tigran

Ընդունեք ժամավճարով, պահպանելով արդեն գրված վճարման չափերը ու պահումները: Էս մասը ճիշտ եք գրել՝ վարձատրությունը նշեմ մինչև 2020թ. 40 000 համախառն, իսկ 2020 հունվարից՝ 50 000դ.:

Nerses

Այո, ընդունեք ժամավճարով և նվազագույն ժամային դրույքաչափը պահպանեք:

karine

Այո, կարող եք ձևակերպել որպես ժամավճար և համապատասխանաբար վճարեք ձեր նշած տարբերակով։