Արմեն.
Բարև Ձեզ: Ես ցանկանում իմանալ՝ հնարավո՞ր է մի քանի ամիս անընդմեջ ավել աշխատավարձ փոխանցել աշխատակցին:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Արմեն.
Բարև Ձեզ: Ես ցանկանում իմանալ՝ հնարավո՞ր է մի քանի ամիս անընդմեջ ավել աշխատավարձ փոխանցել աշխատակցին:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Այո, հնարավոր է, կա՛մ աշխատավարձ է բարձրացվել, կա՛մ պարգևատրում է, կա՛մ ճշտվել է հաշվարկը պահումների, հարցրեք հաշվարկողից:
Աշխատավարձը ներառում է հիմնական աշխատավարձը և գործատուի կողմից աշխատողին իր կատարած աշխատանքի դիմաց տրված լրացուցիչ աշխատավարձը:
Հիմնական աշխատավարձը օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտով, աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու համար սահմանված վարձատրության չափն է:
Լրացուցիչ աշխատավարձը սույն օրենսգրքով, օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով, գործատուի իրավական ակտով սահմանված հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները, հավելավճարները, լրավճարները և պարգևատրումներն են:
Բարև Ձեզ։ Աշխատակիցը ստանում է աշխատավարձ 6 ամիս և հետո տեղեկացնում են, որ սխալվել շատ են փոխանցել։ Հնարավո՞ր է որ 6 ամիս սխալվեն։
Այո, իրենց աշխատանքի նկատմամբ անպատասխանատու լինելու պատճառով, 2-3 ամիս սխալվեին հասկանալի կլիներ:
Բարև Ձեզ: Եթե սխալ հաշվարկ են արել, ապա հնարավոր է մի քանի ամիս ավտոմատ սխալ փոխանցեն, և կարող են պահանջել նաև գումարի հետվերադարձ: Որքա՞ն է Ձեր գրանցված աշխատավարձը, սոց. վճար վճարո՞ղ եք, թե՞ ոչ: Ձեր պայմանագրում նշված գումարից հանեք 22 % եկամտային հարկ, 3.5 % սոց. վճար (եթե վճարող եք), 1 500 դրամ դրոշմանիշային վճար (մինչև 100 000 դրամ կեղտոտ աշխատավարձի դեպքում 1 500 դրամ, 100 001 – 200 000-ի դեպքում 3 000, 200 001 – 500 000- դեպքում 5 500 դրամ…) և կստանաք մաքուր աշխատավարձը, ստուգեք՝ արդյո՞ք ավել եք ստացել:
Ոչ, հնարավոր չէ դա օրենքի խախտում է։