Հյուրատնային գործունեություն

Մարգարիտա․

Ողջույն, կարո՞ղ եք տալ տեղեկատվություն հետևյալ հարցերի շուրջ:

1. Հյուրատնային գործունեություն ծավալող կամ քոթեջներ տրամադրող ԱՁ-ն կարո՞ղ է արդյոք համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

2. Առաջին կետին զուգահեռ, եթե հանգստի կազմակերպան մեջ ներառվի նաև նախաճաշ (տեղում պատրաստելու եղանակով կամ սննդի կետերից գնելով և հյուրասիրություն կազմակերպելով), արդյո՞ք տվյալ դեպքում էլ կարող է ԱՁ-ն միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսանալ (Հարկային օրենսգրքի հոդված 267, 5-րդ կետի 2-րդ ենթակետ), թե՞ դա համարվում է հանրային սնունդ, որի համար թույլտվություն է պետք ստանալ

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

1. Հյուրատնային գործունեություն ծավալող կամ քոթեջներ տրամադրող ԱՁ-ն կարո՞ղ է արդյոք համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ,
այո, եթե ԱՁ-ն փոխկապակցված չի այլ տնտեսվարողի հետ
2. Առաջին կետին զուգահեռ, եթե հանգստի կազմակերպան մեջ ներառվի նաև նախաճաշ (տեղում պատրաստելու եղանակով կամ սննդի կետերից գնելով և հյուրասիրություն կազմակերպելով), արդյո՞ք տվյալ դեպքում էլ կարող է ԱՁ-ն միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսանալ (Հարկային օրենսգրքի հոդված 267, 5-րդ կետի 2-րդ ենթակետ), թե՞ դա համարվում է հանրային սնունդ, որի համար թույլտվություն է պետք ստանալ

տեղում պատրաստելու եղանակով հյուրասիրություն կազմակերպելով կարող էք միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսանալ, իսկ սննդի կետերից գնելը դա արդեն հանրային սննդի տնտեսվարողից ապրանք գնել է համարվում,

Մարգարիտա

Շնորհակալ եմ շատ: Ներեցեք, իսկ եթե հյուրասիրություն չլիներ, այլ նախաճաշը ներառվեր հյուրատանը մնալու արժեքի մեջ, տվյալ դեպքում էլ կարո՞ղ է միկրո լինել ԱՁ-ն։

Tigran

այո, եթե ձեր մոտ պատրաստեք նախաճաշը.

Մարգարիտա

անչափ շնորհակալ եմ

Nerses

Կարող եք գործել միկրոյով։