Թամարա.
Հարգելիներս,
ինձ անհրաժեշտ է պարզաբանել մի քանի հարց` կապված հյուրանոցների գործունեության և նրանց մատուցած ծառայությունների դիմաց գանձվող հարկերի մասին:
Ինչպես հայտնի է` հյուրանոցային տնտեսության օբյեկտները հարկվում են արտոնագրային վճարով: Այստեղ նշված է` հյուրանոցային տնտեսության օբյեկտներ: Հարց է առաջանում. արդյո՞ք հյուրանոցի տարածքում գործող 20 ք.մ. սննդի տարածքը և հուշանվերների վաճառքի կետը 2 ք.մ. մտնում են հյուրանոցային տնտեսության օբյեկտների մեջ, և դրանցից ստացվող եկամուտը հարկվու՞մ է ըստ արտոնագրային վճարի:
Շնորհակալություն:
Հարգելի Թամարա, Ձեր հյուրանոցը արդյո՞ք համապատասխանում է չափանիշներին, եթե այո, այն պետք է հարկվի ընդհանուր հարկման կարգով, այլ ոչ թե արտոնագրային վճարով, և նրա տարածքում գտնվող հանրային սնունդը ևս պետք է հարկվի ընդհանուր հարկման կարգով: Ուշադիր կարդացեք օրենքը:
Հարգելի Լուսինե,
Հյուրանոցային տնտեսության օբյեկտները կամավորության սկզբունքով կարող են ստանալ որակավորման կարգ, իսկ հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեություն ծավալող իրավաբանական անձը համարվում է արտոնագրային վճարով, այդպես չէ՞: Թե՞ կան ինչ որ մանրամասներ, եթե հնարավոր է, խնդրում եմ հղում ուղարկել:
Շնորհակալություն,
Տաթևիկ