Ընկերությունը զբաղվում է հյուրանոցային գործունեությամբ: Ընկերությունը գործում է ընդհանուր հարկման դաշտում: Տուրիստների գերակշիռ մասը օտարերկյա քաղաքացիներ են: Ինչպիսի՞ օրենսդրական կարգավորումներ են գործում, ի՞նչ առանձնահատկություններ կան հարկման գործընթացում։
կան տվյալ ոլորտին հատուկ օրենսդրական կարգավորումներ,իսկ հարկման առումով առանձնահատկություններ չկան,հանրային սննդի հետ կապված կարող է լինել,այն էլ կապ ունի թե դա ինչպես եք կազմակերպում,
Եթե գործում եք ընդհանուր հարկման դաշտում, առանձնահատկություն չկա: Գործունեությունը հարկվում է և ԱԱՀ-ով և շահութահարկով: Օտարերկրյա քաղաքացի լինելն էլ նշանակություն չունի, քանի որ ծառայության մատուցման վայրը համարվում է ՀՀ-ը: