Անի․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Ցանկանում ենք բացել Ա/Ձ և վաճառել հյութեր և ջրեղեն: Ա/Ձ ունենալու է 1 աշխատող: Ապրանքը ստանալու ենք ՀՖ-ով մոտավոր 4-5 միլոնի, որից մոտավոր 1.5-2 միլոինը իրացվելու է ՀՖ-ով: Ի՞նչ հարկատեսակով է կլինի ճիշտ աշխատել, ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել, և անհրաժե՞շտ է արդյոք ՀԴՄ տեղադրվի։
Շնորհակալություն։
Եթե մեծածախ վաճառքով եք զբաղվելու, ապա աշխատելու եք շրջհարկով կամ ԱԱՀ֊ով, այս դեպքում ՀԴՄ չեք տեղադրում և աշխատելու եք հարկային հաշիվներով կամ հաշվարկային փաստաթղթերով, գնորդ կողմը գումարը փոխանցում է ձեր բանկային հաշվին։ Իսկ եթե մանրածախ առևտրով եք աշխատելու, ապա ՀԴՄ-ն անհրաժեշտ է։
Բայց եթե ԱԱՀ-ով աշխատենք, որ բոլորն են ՀՖ-ով ապրանքը վերցնելու, այդ դեպքում մնացած վաճառքը ինչպե՞ս կարող եմ ցույց տալ։
Կա՛մ ՀԴՄ-ով, կա՛մ բանկային հաշվի քաղվածքներով։
Քանի որ մի մասն է վաճառվելու ՀՖ-ով ուրեմն ՀԴՄ պետք է ունենաք: Ի՞նչ հարկատեսակով կլինի ճիշտ աշխատել, կամ շրջ հարկ, կամ ԱԱՀ, իհարկե սկզբից սկսեք շրջհարկով աշխատել: ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել, դա կախված է թե որ հարկման համակարգում կգործեք, բնական է աշխատող ունենալու դեպքում եկամտային հարկի հաշվետվությունը կա։
Շնորհակալություն
Ինչ հարկատեսակով որ աշխատեք , եկամտային հարկի հաշվարկը ամսական պետք է տաք, շրջհարկով աշխատելու դեպքում, նաև եռամսյակային շրջհարկի հաշվարկ եք տալու, իսկ եթե աշխատեք ԱԱՀ դաշտում, ապա ամսական ԱԱՀ հաշվարկ, տարեկան շահութահարկի հաշվարկ։
Հարգելի հաշվապահներ, եթե աշխատենք ԱԱՀ ով հաշվետվության ո՞ր ձևերն են ներկայացնելու և մի հարց էլ տարածքը վարձակալված է։