Նունե.
Խնդրում եմ օգնեք: Կազմակերպությունը ձեռք է բերել հիմնական միջոց, որը հանձնման-ընդունման ակտով կազմվել և ստացել է ավելի շուտ, քան պետականորեն տվյալ հիմնական միջոցը գրանցվել է կազմակերպության անունով: Հարցս հետևյալն է. ո՞ր ամսաթվով պետք է մուտք անել տվյալ հիմնական միջոցը` ընդունմա՞ն, թե՞ պետական գրանցման: Նախապես շնորհակալություն:
Հարգելի Նունե, եթե տվյալ հ/մ-ի ձեռք բերումը պահանջում է պետական գրանցում, ուրեմն առանց գրանցման գործարքը համարվում է առոչինչ: