Արմինե.
Բարև ձեզ: Գիտեմ, որ հղի կանանց աշխատանքից ազատելն արգելվում, բայց, եթե կազմակերպությունը փակվում է(սեզոնային է, մանկապարտեզ, ամեն տարի 5 ամսով), իրավունք ունե՞նք ազատել: Նշեմ, որ պայմանագիրն անորոշ ժամկետով է, իսկ հղիությունը 30 շաբաթական չկա։
Մեկ հարց ևս. մեկ այլ աշխատակից գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում, կազմակերպությունը հոկտեմբերի 1-ից փակվում է, այդ աշխատողին արձակուրդից հետո մեկ ամիս անց պե՞տք է ազատել և ի՞նչ վերջնահաշվարկ է հասնում (ընդունվել է հունիսի 1-ից 73 900 աշխատավարձ և 3 օր հուլիսից, այնուհետև ֆիզարձակուրդ է գնացել):
Հղիին իրավունք ունեք ազատել հետևյալ դեպքում. Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է հղի կանանց հետ հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը: Սակայն եթե այդ ընթացքում բերեց բյուլետենը ու ձևակերպեց ֆիզը, ապա պետք է վճարեք, թեկուզ բավարար միջոցներ չլինեն, կներկայացնեք փոխհատուցման համար դիմում:
Շնորհակալ եմ պատասխանի համար։
Հղիի 30-շաբաթականը կլրանա հոկտեմբերի վերջին և տեղեկանք չի ներկայացրել, բայց մինչ այդ՝ հոկտեմբերի 1-ից մանկապարտեզը չի գործելու, աշխատանքներն ավարտվում են, այս դեպքում իրավունք ունե՞նք ազատել՝ պայմանագրի լուծման հիմք ընդունելով կազմակերպության աշխատանքների դադարեցումը (նշեմ, որ միայն հղին չի ազատվում, այլ բոլորը բացի տնօրեն,հաշվապահ և պահակներ)։
Եթե 30 շաբաթը չի լրացել, թող այս մեկ շաբաթվա ընթացքում բերի տեղեկանքը բուժհաստատությունից, որ գոնե այդ հիմքով երկարի աշխատանքային հարաբերությունների ժամկետը կամ գոնե չվճարվող արձակուրդի՝ մինչև 60 օր, ձևակերպմամբ երկարաձգեք աշխ.հարաբերությունները, ազատման դեպքում էլի կստանա մայրության նպաստ, սակայն չաշխատողի համար նախատեսված, որը կարող է գումարով ավելի քիչ լինել, քան որպես աշխատողի: Հասկանալի է, որ համայնքային մանկապարտեզ է ու տարիներով ոչինչ չի արվում մանկապարտեզը ձմեռը պահելու համար, այլ սուբվենցիոն ծրագրերով հազիվ շինարարական գործերի վրա փող մսխեն, բյուջեի կառավարման խնդիր է:
ԱՕ Հոդված 114.Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու արգելքը
1. Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է հղի կանանց հետ հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը.
3. Կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման) հետևանքով աշխատանքային պայմանագիրը լուծելիս չեն կիրառվում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումները:
Ինչ վերաբերվում է ձեր երկրորդ հարցին , պետք է հաշվեք միջին աշխատավարձ ըստ ԱՕ Հոդված 195.Միջին աշխատավարձը։
Այն դեպքում, երբ միջին ամսական աշխատավարձի հաշվարկման պահանջ առաջանալու ամսվան նախորդող տասներկու ամիսներում աշխատողը չի ունեցել փաստացի հաշվարկված աշխատավարձ, կամ տասներկու ամիսներում առկա են սույն մասի երկրորդ պարբերությունում թվարկված դեպքերը, միջին աշխատավարձի փոխարեն հաշվարկման համար հիմք է ընդունվում աշխատողի համար օրենսդրությամբ սահմանված պաշտոնային դրույքաչափը կամ աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին իրավական ակտով սահմանված ամսական աշխատավարձը:
Շնորհակալություն բոլորիդ
Այս դեպքում հիմնարկի լուծարման հետ կապված աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված, իսկ վերջնահաշվարկ նա ստանում է աշխատած ամիսներին համապատասխան։