Հղիության և ծննդաբերության նպաստ

Մարի.

Ես 5 տարի է աշխատանքային պայմանագրով աշխատել եմ բանկային համակարգում: Այժմ դիմել եմ հղիության և ծննդաբերության արձակուրդ ստանալու համար: Արձակուրդիս հրամանը կազմվել է, 2 շաբաթ է` ես արձակուրդի մեջ եմ, սակայն արձակուրդիս վճարը դեռ չեն փոխանցել: Պատճառաբանվում է, որ ես ժամկետային աշխատող եմ, և ինձ պետք է վճարեն 40 օրվա համար, այսինքն` մինչև աշխատանքային պայմանագրի լրանալը: Կցանկանայի իմանալ` արդյո՞ք գործատուն գործում է ՀՀ օրենսդրության սահմաններում, և որոնք են իմ իրավունքները:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

ՀՀ օրենք ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 24 Նպաստը նշանակելը և վճարելը
1. Վարձու աշխատողի նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է գործատուն` անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` առաջիկա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետում:

Նպաստի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարները գործատուն վճարում է տվյալ ամսվա համար հաշվարկված սոցիալական վճարների հաշվին:

Եթե տվյալ ամսվա համար հաշվարկված սոցիալական վճարները բավարար չեն նպաստի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարները վճարելու համար, ապա գործատուն նպաստի պակասող մասը վճարում է իր միջոցներից, որը փոխհատուցում է լիազոր մարմինը` գործատուի կողմից սոցիալական վճարների վերաբերյալ ամսական հաշվետվության հետ մեկտեղ, իսկ օրենսդրությամբ սահմանված կարգով սոցիալական վճարների վերաբերյալ եռամսյակային հաշվետվություն ներկայացնող գործատուի դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հարկային մարմին ներկայացրած համապատասխան տեղեկանքի հիման վրա` հարկային մարմնի հաստատած տեղեկանքը լիազոր մարմին ներկայացնելուց հետո` մեկամսյա ժամկետում:

Գործատուի` վարձու աշխատողների նպաստների վճարմանն ուղղված միջոցները փոխհատուցելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Վիկտորյա

Հարգելի Մարի, եթե ունեք ձեր աշխատանքային պայմանագրի 2-րդ օրինակը, ապա ուշադիր կարդացեք, որն է պայմանագրի վերջնաժամկետը: Եթե պայմանագրում նշված է, որ այն կնքվում է անորոշ ժամկետով, ապա նրանք դա անելու իրավունք չունեն: Եթե պայմանագրում նշված է այն լուծելու կոնկրետ օր, ապա պետք է վճարեն բյուլետենի լրիվ աշխատանքային օրերի համար, մինչև պայմանագրով ամրագրված վերջին աշխ. օրը:
Եթե դուք չունեք պայմանագրի 2-րդ օրինակը, ապա պահանջեք այն, քանի որ գործատուն պարտավոր էր ձեզ տալ 2-րդ օրինակը: