Նարինե.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք ինձ: Ես ունեմ աշխատակցուհի, որի աշխատանքաին պայմանագիրը ավարտվում է 28.02.2011-ին, իսկ 18.01.2011-ին գնացել է հղիության և ծննդաբերության արձակուրդ: Ես պետք է անաշխատունակության նպաստը հաշվեմ մինչև պայմանագրի ավարտը ընկած ժամանակահատվածի՞ համար, թե՞ անաշխատունակության թերթիկի ամբողջ օրերի համար:
Կանխավ շնորհակալություն:
Հարգելի Նարինե, իմ կարծիքով` ամբողջ ժամանակահատվածի համար, իսկ աշխատողին պետք է ազատեք հղիության և ծննդաբերության արձակուրդից վերադառնալուց հետո: