Գայանե.
Բարև Ձեզ: Ես կազմակերպությունում աշխատում եմ 2008թ.-ի մարտից: Այժմ հղի եմ և պատրաստվում եմ փոքրիկ ունենալ 2012թ.-ի հունիսին: Ստանում եմ 39.000 դրամ ամսական աշխատավարձ: Ուզում եմ իմանալ` մինչև որ ժամկետը պետք է աշխատեմ ֆիզարձակուրդ գնալու համար: Արդյո՞ք աշխատելու ժամկետը որևէ կապ ունի ստացվող ֆիզարձակուրդի գումարի հետ: Եվ որքա՞ն կկազմի իմ ստանալիք գումարը: Ֆիզարձակուրդից օգտվելու համար ի՞նչ ժամկետ է նախատեսված օրենքով: Եթե դժվար չէ, խնդրում եմ նշել նաև օրենքի հղումը: Նախապես շնորհակալություն:
Ինչքան կարող եք մնալը կախված է թե երբ եք գնում նպաստի: Իսկ ձեզ վճարվելիք գումարը հաշվարվում է հետևյալ կերպ. Ձեր 12 ամսվա ընթացքում ստացած ընդհանուր աշխատավարձը բաժանում եք 12 ի և գնտում միջին ամսեկան աշխատավարձը: Աշխատավարձը ստանալուց հետո 6-օրյա աշխատող լինելու դեպքում բաժանանում եք 25, իսկ 5-օրյա աշխատող լինելու դեպքում 21-ի և գտնում միջին օրեկանը: Միջին օրեկանը բազմապատկում եք ձեր նպաստի մեջ գտնվելու աշխատանքային օրերի քանակով և գտնում եք, թե ինչքան գումար կստանաք:
Բարև ձեզ: Իսկ տվյալ պարագայում ո՞ր աշխատավարձն է հաշվի առնվում` մաքու՞ր, թե՞ կեղտոտ: Շնորհակալություն:
Փոքր ավելացում վերոգրյալին՝ եթե 12 ամսվա աշխատավարձի ընդհանուր գումարը 12-ի բաժանելու դեպքում ստանաք ավելի ցածր, քան ՀՀ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափն է (32500դր), ապա նպաստը պետք է հաշվարկեք ՀՀ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից:
Ֆիզարձակուդը սկսվում է ծննդաբերությունից 70 օր առաջ, երբ աշխատավայր անաշխատունակության թերթիկ եք ներկայացնում: 70 օր էլ հատկացվում է հետծննդյան արձակուրդին: Այս 140 օրը վճարովի արձակուրդ է: Սրանից հետո դուք կարող եք նաև դիմում գրել և ստանալ նաև երեխայի խնամքի չվճարվող արձակուրդ մինչև երեխայի 3 տարեկան դառնալը:
Բարև Ձեզ: 6 տարի աշխատում եմ համատեղությամբ` 2 կազմակերպություններում, այժմ հղի եմ, 1 ամսից ինձ տրամադրվրվելու է հղիության և ծննդաբերության արձակուրդ: Պարզել եմ, որ 2 կազմակերպություններն էլ պետք է հաշվարկեն և ինձ վճարեն ժամանակավոր անաշխատունակության նպաստ: Հարցս հետևյալն է. ժամանակավոր անաշխատունակության թերթիկը իմ 2 աշխատավայրերից որի՞ն պետք է ներկայացնեմ, պահումներ կատարվո՞ւմ են այդ նպաստից, և եթե պահումներ կատարվում են, ապա ի՞նչ կարգով: