ՀՀ-ում ռեզիդենտ հանդիսանալու վերաբերյալ տեղեկանք

Արմեն.

Հարգելի հաշվապահներ, մեր ռուս գործընկերները ՀՀ-ում ռեզիդենտ հանդիսանալու վերաբերյալ տեղեկանք են ուզել մեր կազմակերպությունից: Խնդրում եմ բացատրել այդ փաստաթուղթը ստանալու կարգը: Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ծովինար Բալայան

Հարգելի Արմեն,
Կազմակերպությունը ՀՀ հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման նպատակով իր հաշվառման վայրի հարկային տեսչություն պետք է ներկայացնի ներքոհիշյալ փաստաթղթերը`
օտարերկրյա պետությունում եկամուտների ստացումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները (նման փաստաթղթերի շարքին են դասվում` պայմանագիրը, շահաբաժինների վճարման մասին բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումը, հիմնադիր փաստաթղթերը (օտարերկրյա պետությունում առանձնացված ստորաբաժանման բացման համար ուղղված միջոցները հարկերից ազատելու նպատակով) և այլն):
Նշված փաստաթղթերի պատճենները հաստատում են կազմակերպության կնիքով և ամրագրվում կազմակերպության ղեկավարի ստորագրությամբ:
Տեսչությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում կամ տրամադրում է տեղեկանքը` հաստատելով այն հարկային տեսչության կնիքով և ամրագրելով հարկային տեսչության պետի ստորագրությամբ, կամ գրավոր մերժումը` նշելով մերժման հիմքերը:

Դավիթ

Բացի օտարերկրյա պետությունում եկամուտների ստացումը հիմնավորող փաստաթղթերի պատճեների պետք է ներկայացնել նաև դիմում` տեղեկանքը տրամադրելու վերաբերյալ: