Սամվել․
Բարև Ձեզ։
Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 363 հոդվածի Վերահսկվող գործարքները 1. Սույն գլխի կիրառության իմաստով` ապրանքների մատակարարման, ոչ նյութական ակտիվների օտարման, ոչ նյութական ակտիվների օգտագործման իրավունքի տրամադրման (ստացման), փոխառությունների տրամադրման (ստացման), դրամական պահանջի իրավունքի զիջման (փոխանցման), ֆինանսական ակտիվի օտարման (ձեռքբերման), աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման գործարքը (այսուհետ` Գործարք) համարվում է վերահսկվող, եթե այն կատարվում է փոխկապակցված համարվող ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ անձանց միջև:
Հարց․ Եթե Ա փոխկապակցված ընկերությունը ձեռք է բերել Բ փոխկապակցված ընկերությունից 300 մլն դրամ ապրանք, պե՞տք է Ա ընկերությունը ներկայացնի ծանուցում վերահսկվող գործարքների մասին։ Վերը նշված հոդվածում միայն նշված է ապրանքների մատակարարման մասին, ձեռքբերման մասին նշված չէ։
այդ հոդվածի մնացած մասն էլ կարդացեք, որ համոզվեք այդ չափանիշներին առնչվում եք.
2. Փոխկապակցված համարվող ռեզիդենտ անձանց միջև իրականացված Գործարքը համարվում է վերահսկվող, եթե
1) Գործարքի կողմերից մեկը, Օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, համարվում է ռոյալթի վճարող.
շահութահարկի և (կամ) ռոյալթիի գծով սահմանված հարկային արտոնություններից:2) Գործարքի կողմերից մեկն օգտվում է Օրենսգրքով
3. Հարկ վճարողի և հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկրում (աշխարհագրական տարածքում) գրանցված անձի միջև Գործարքը համարվում է վերահսկվող
անկախ այդ հարկ վճարողի և այդ անձի միջև փոխկապակցվածության հանգամանքից:
մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի և այդ ոչ ռեզիդենտ անձի միջև ծախսերի բաշխումը և Գործարքի իրականացումը համարվում են վերահսկվող:4. Սույն գլխի կիրառման իմաստով
5. Սույն գլխի կիրառության իմաստով՝ Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 47-րդ կետի «դ-ժե» ենթակետերով սահմանված ֆինանսական գործարքների ու գործառնությունների կատարումը, ինչպես նաև բանկային և այլ հաշիվների բացման, վարման ու սպասարկման, այդ թվում՝ վճարահաշվարկային ծառայությունների մատուցումը համարվում են չվերահսկվող, եթե դրանք իրականացրել են բանկերը, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցները, վճարահաշվարկային և վարկային կազմակերպությունները:
6. Սույն հոդվածի դրույթների համաձայն՝ վերահսկվող համարվող գործարքների նկատմամբ սույն գլխով սահմանված տրանսֆերային գնագոյացման կարգավորումները կիրառվում են, եթե հարկ վճարողի՝ հարկային տարվա ընթացքում իրականացրած բոլոր վերահսկվող գործարքների հանրագումարը գերազանցում է 200 միլիոն դրամը (առանց ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի):