Գևորգ․
Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ։ ՀՀ աշխատանքային օրենսգրքի հետ կապված հարց ունեմ։ ՀՀ ԱՕ 84-րդ հոդվածի 14 կետ՝ աշխատանքային հարաբերությունների հետ կապված` գործատուի և աշխատողի կողմից միմյանց ծանուցելու եղանակները պետք է պարտադիր ներառվեն աշխատանքային պայմանագրում։ Ասացեք խնդրեմ՝ կոնկրետ ո՞րը պետք է ներառվի, յուրաքանչյուր հոդված իր ծանուցման եղանակներն ունի, հնարավո՞ր է արդյոք այդքանը ներառել։
հնարավոր է ներառել, հասկանալի է որ դրանով պայմանագրի կազմման ծավալը ավելանում է ու այն պետք է ապահովել 01.08.23-ից.
Խնդրում եմ նշեք կոնկրետ ո՞ր ծանուցման մասին է խոսքը։ Օրինակ՝ ինձ մոտ կնքվում է անորոշ ժամանակով պայմանագիր, ի՞նչ ծանոււցման մասին պետք է ներառեմ պայմանագրում։ Կանխավ շնորհակալություն։
ԱՕ հ. 93,100,101,109.110-113,115,և այլն.
Հարգելի Գևորգ, աշխատանքային օրենսգրքի նոր փոփոխությունների համաձայն՝ այսուհետ աշխատանքային պայմանագրում պետք է նշվեն գործատուի և աշխատողի կողմից միմյանց ծանուցելու եղանակները, այսինքն՝ ինչպես է ներկայացվելու ծանուցումը՝ առձե՞ռն, թե՞ էլ. փոստի կամ փոստի միջոցով և այլն, հոդվածի կետը դրան է վերաբերում:
Ծանուցման ձևերն իմ կարծիքով մի քանիսն են՝ առձեռն, փոստով, էլեկտրոնային փոստով, ֆաքսիմիլային կապով:
84 հոդված 14) աշխատանքային հարաբերությունների հետ կապված՝ գործատուի և աշխատողի կողմից միմյանց ծանուցելու եղանակները:
Կողմերի միջև հաղորադակցությունն իրականցվում է գրավոր, սահմանված էլեկտրոնային փոստի հասցեին նամակ կամ պատվիրված նամակ ուղարկելու միջոցով: Այսքանը երևի թե բավարար է, ավելին պետք չէ, խոսքը միայն ծանուցման եղանակների մասին է: