ՀԿ-ն ցանկանում է դուստր առևտրային կազմակերպություն բացել

Արմինե.

Բարև Ձեզ: ՀԿ-ն ցանկանում է դուստր առևտրային կազմակերպություն բացել: Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել պետ. ռեգիստր: Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Իսկ ՀԿ-ի կանոնադրությամբ նման կետ կա, որ ցանկանում եք դուստր առևտրային կազմակերպություն բացել:

Արմինե

Որքանով տեղյակ եմ՝ նման կետի առկայությունը պարտադիր չէ, կամ եթե պարտադիր է, կարող ենք ավելացնել։

Կարեն

Հարգելի Արմինե,
ՀԿ-ն իրավունք ունի հիմնադրելու դուստր առևտրային կազմակերպություն Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն:
Դուստր առևտրային կազմակերպություն ստեղծելու համար անհրաժեշտ է ՀԿ ժողովի որոշում և ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերը: